Մատչելի հղումներ

Ջոխար Ցառնաևն իրեն մեղավոր չի ճանաչել


Ցառնաևին ներկայացված 30 մեղադրանքներից 17-ով մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն

Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների իրականացման մեջ մեղադրվող Ջոխար Ցառնաևն իրեն մեղավոր չի ճանաչել քրեական հանցագործություն կատարելու մասին իրեն ներկայացված 30 մեղադրանքներով:

19-ամյա Ցառնաևը կանգնել է Բոստոնի դատարանի առջև և իրեն մեղավոր չի ճանաչել ներկայացված մեղադրանքներով՝ ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման միջոցով մարդկանց սպանելու մասին մեղադրանքները:

ԱՄՆ-ի դաշնային դատախազներն այժմ պետք է որոշում կայացնեն Ցառնաևի նկատմամբ մահապատժի կիրառման վերաբերյալ, քանի որ վերջինիս ներկայացված 30 մեղադրանքներից 17-ով մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն:

Դատարանը դեռևս չի նշանակել Ջոխար Ցառնաևի դատավարության ամսաթիվը:

Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ այս տարվա ապրիլի 15-ին իրականացված պայթյունների, որոնց հետևանքով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել 264 մարդ, կազմակերպման մեջ մեղադրվում են Միացյալ Նահանգների բնակիչներ, ազգությամբ չեչեն Թամերլան և Ցառնաև եղբայրները: Թամերլան Ցառնաևը սպանվել էր այս տարվա ապրիլի 19-ին ոստիկանության ծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում:
XS
SM
MD
LG