Մատչելի հղումներ

Աբխազիայի նախագահի վրա մահափորձ է կատարվել


Աբխազիայի նախագահի վրա մահափորձ է կատարվել
Աբխազիայի նախագահի վրա մահափորձ է կատարվել

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անքվաբի վրա չորեքշաբթի առավոտյան կատարվել է մահափորձ:

Մահափորձի արդյունքում Աբխազիայի նախագահը վնասվածքներ չի ստացել, սակայն վնասվածքներ են հասցվել նրա երկու թիկնապահներին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Աբխազիայի իրավապահ մարմիններում իր աղբյուրներից մեկը:

Բացի դրանից, ըստ «Ինտերֆաքս»-ի, Աբխազիայի Գուդաուտայի շրջանում շարասյան տեղաշարժի ընթացքում գործարկվել է մի քանի ռումբ, ինչի արդյունքում վնասվել է շարասյան կազմի մեջ մտնող մեքենաներից մեկը:

Նախագահ Անքվաբի վրա չորեքշաբթի օրը կատարված մահափորձն նրա վրա կատարված արդեն հինգերորդ մահափորձն է:

Աբխազիայի երրորդ նախագահ Ալեքսանդր Անքվաբը զբաղեցրել է նախագահական պաշտոնը՝ հաղթանակ տանելով 2011 թվականի օգոստոսին անցկացված նախագահական ընտրություններում:

Աբխազիայի նախկին նախագահ Սերգեյ Բագապշը մահացել է 2011 թվականի մայիսին՝ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում բուժում անցնելու ժամանակ:

Պաշտնական Թբիլիսին բազմիցս հանդես է եկել Սուխումում կազմակերպված ընտրությունները ոչ լեգիտիմ լինելու մասին հայտարարություններով:

XS
SM
MD
LG