Հայտնի երաժիշտներից քչերն են ունեցել Լեդի Գագայի ներկայիս հաջողությունը: Նախորդ տարվա ընթացքում նրա առաջին «Համբավ» ալբոմի «Պարզապես պարիր», «Անհաղորդ դեմք», «Սիրախաղ» և «Պապարացի» չորս երգերը դարձան հիթ` գերազանցելով Էյս Օֆ Բեյզի և Ավրիլ Լավինի սահմանած ցուցանիշները: Լեդի Գագայի ստեղծած կերպարն առանձնանում է ոչ միայն իր երգերով, այլև արտասովոր նորաձևությամբ: Նրան շնորհվել է ԷմԹիՎի-ի ինը և Ամերիկյան երաժշտության հինգ մրցանակ, ներառյալ` Տարվա լավագույն երգիչ անվանակարգում:
Լինելով Բոբ Դիլանի և Ջեֆերսոն Էյրփլեյնի մեներգիչ Գրեյս Սլիքի երկրպագուն` Սթեֆընի Ջերմանոթան սկզբում հանդես էր գալիս երաժշտության այլ ոճով: Միայն ձայնը փոխելով և Լեդի Գագա դառնալով նրա կարիերան սկսեց վերելք ապրել: Նրա առաջին “Համբավ” ալբոմի հաջողությամբ նա գոյատևող երգահան-երգչուհուց դարձավ առաջնային երգչուհի:
Նրա հաջողությունը թվում է հանկարծակի էր, բայց այն տարիների երաժշտության դասեր և ակումբներում ցածր գումարով ներկայացումներ է պահանջել:
«Ես դաշնամուր նվագել եմ և սովորել, երբ չորս տարեկան էի: Երաժշտության դասերին, ջազ նվագախմբում, կամ երգ գրելիս... Մայրս գրանցում էր ինձ բաց խոսափողի մոտ երգելու համար, տանում էր ակումբներ. տասնչորս տարեկանում սկսեցի երգել տեղի ակումբում: Անվերջ կարող եմ պատմել, սակայն ճշմարտությունն այն է, որ երբեք չեմ հանձնվել, և երաժշտությունը միշտ եղել է իմ ճակատագիրը»,-պատմում է Լեդի Գագան:
Այս տարվա հաջողությունը ԷմԹիՎի-ի ինը մրցանակներն են և Բիլբորդ հանդեսի «Բարձացող աստղ» պարգևը: Ըստ Լեդի Գագաըի` աշխարհում ինքնահաստատվելու համար շատ ավելին է պահանջվում, քան մեկ-երկու երգը: Կարևոր է երկրպագուներին լավ երաժշտություն պարգևել, և մեծ սերը հնարավորինս արտահայտելը:
«Իմ երկրպագուներն առանձնահատուկ են: Ավելի հավակնոտ հնչելու վախով կասեի` նրանք լավագույնն են ամբողջ աշխարհում: Նրանք հագնվում են երաժշտությանը համահունչ, և խրախուսում են ինձ. ոչ թե իմ Գագա անձը, այլ այն գաղափարը, որ դու նա ես, ով ուզում ես լինել: Նրանց չի հետաքրքրում` որտեղից եմ և որքան հարուստ, կարևորը, թե ինչ գաղափարներ ունեմ և որքան եմ ստեղծագործ: Իմ մազերը դրա լավ օրինակն են: Ոմանց թվում է, որ իմ նորաձևությունն արտառոց է, ավանգարդ, բայց այն ընդամենը դրսում հանդիպող ցանկացած երեխայի ինքնադրսևորում է: Երեք դոլարով հնարավոր է գնել երկար մազեր, ես դրանք ամրացնում եմ գլխիս և հանկարծ զգում եմ, որ կարող եմ անել ամեն ինչ: Սա է ամբողջը. մեծ բան չէ, բայց երկրպագուներս հասկանում են ինձ»,-ուրախությամբ ասում է նա:
Լեդի Գագան երգեր է գրում նաև այլ երգիչների համար, օրինակ` Փուսիքեթ Դոլսի և Մայքլ Բոլթոնի համար:
«Ես պարզապես մի աղջիկ էի Նյու Յորքից, ով ուզում էր, որ հայրը հպարտանա իրենով, բայց ես շատ ավելիի հասա այս տարի»,-ասում է Լեդի Գագան: