Դեռևս անցյալ տարի ԱՄՆ բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ համոզված էին, որ Նյու Յորք նահանգից սենատոր Հիլարի Րոդհամ Քլինթոնն առանց դժվարությունների կդառնա Դեմոկրատական կուսակցության 2008թ. նախագահական թեկնածուն: Այժմ, երբ սենատոր Բարաք Օբաման Դեմոկրատական կուսակցության ենթադրյալ թեկնածուն է, սենատոր Քլինթոնը վերանայում է իր քաղաքական ապագան:
Շուրջ մեկ տարի առաջ շատերի կարծիքով մեծապես անհավանակ էր, որ Դեմոկրատական կուսակցության այս տարվա նախնական վերջին ընտրությունից հետո Բարաք Օբաման կարտասաներ հետևյալ խոսքերը. “այսօր այստեղ կարող եմ կանգնել և հայտարարել, որ ես կլինեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն:”
Այդ ելույթից փորք-ինչ առաջ Հիլարի Քլինթոնն իր աջակիցներին ուղղված ելույթում ասել էր. “Այժմ պետք է հասկանալ, թե որոնք են մեր հաջորդ քայլերը: Հաշվի առնելով այն երկար ճանապարհը, որ մենք միասին անցել ենք և դեռևս մեր առջև ունենք որպես կուսակցություն, դա շատ լուրջ խնդիր է մեզ համար:”
Հիրավի, դա այն ելույթը չէր, որ նա կցանկանար ունենալ:
Ընտրությունների նախնական փուլի ավարտից հետո վերլուծաբանները փորձում են գնահատականներ տալ այն գործոններին, որոնք հանգեցրեցին Հիլարի Թլինթոնի պարտությանը, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ նրա հաղթանակը կարծես անխուսափելի էր:
Վիրջինիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Լերի Սաբատոյի կարծիքով սենատոր Քլինթոնի ընտրարշավի թիմի ներսում և դրանից դուրս անխուսափելիության զգազումը գերվստահություն էր առաջացրել: “Նրանք կարծում էին, որ առաջին իսկ մի քանի նահանգների նախնական ընտրություններում նրանց հաղթանակի արդյունքում Օբամային և մյուս բոլոր թեկնածուները դուրս կմղվեն ընտրարշավից, ինչն ամենևին էլ այդպես չէր:”
Քլինթոնի ընտրարշավի պարտության սկզբնապատճառները թերևս կարելի է վերագրել այն հանգամանքին, որ դեռևս 2002թ. սետատոր Քլինթոնը Իրաքում պատարազմ սկսելուն կողմ քվեարկել: Ըստ Նյու Յորք նահանգի պետական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բրյուս Միրոֆի` չնայած սենատոր Քլինքոնը հետագայում այլևս չէր սատարում պատերազմին, այդ առումով նա զիջում էր սենատոր Օբամային, ով ի սկզբանե ընդդիմացել է պատերազմին:
Բացի այդ, որոշ վերլուծաբաններ ասում են, որ Քլինթոնի սխալներից է եղել նաև սեփական փորձառության չափազանց շեշտադրումը, երբ ընտրազանգվածը փոփոխություն էր նախընտրում: Բլումբերգ լրատվական գործակալությունից Ինդիրա Լաքշմանանի կարծիքով “նրա նախնական բոլոր կարգախոսներում շեշտադրվում էր փորձառությունը և պատրաստակամությունը, որոնք միայն հետագայում փոխարինվեցին “պատրաստ փոփոխության, պատրաստ առաջնորդելու” կարգախոսով:
Քլինթոնի ընտրարշավում նաև մարտավարական սխալներ են տեղ գտել: Սաբատոն նշում է, որ Քլինթոնի ընտրարշավը չափազանց մեծ գումարներ էր հատկացրել նախնական ընտրությունների առաջին նահանգում` Այովայում, հաղթանակ ապահովելու նկատառումով, սակայն որտեղ նա ընդամենը երրորդ տեղը զբաղեցրեց: “Նրանց շատ մեծ գումարներ են ծախսել Այովայում, մինչդեռ կարծես պետք է ամենևին էլ անտեսեին այդ նահանգը: Ջոն Մաքքեյն այդպես վարվեց, և նա Հանրապետական կուսակցության թեկնածուն է: Չնայած որ Քլինթոնը հավաքած գումարներով առաջատարն էր, նրանք հսկայական գումարներ վատնեցին այդ նահանգում:”
Այդուհանդերձ, Սաբատոն և լրագրող Լաքշմանանը գտնում են, որ Քլինթոնի ընտրարշավը համեմատաբար քիչ ջանք է գործադրել այնպիսի նահանգներում, որտեղ նախնական ընտրությունների արդյունքները հատուկ ժողովների քննարկումներից է կախված: Իսկ սենատոր Օբաման մեծ հաղթանակներ էր տանում այդպիսի նահանգներում:
Իսկ որոշ հանգանքներ, որոնք նպաստել են ընտրարշավի ձախողմանը, թեկնածուի հսկողությունից դուրս էին: Պրոֆեսոր Բրյուս Միրոֆը կարծում է, որ սենատոր Քլինթոնի ամուսինը` նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, հմուտ քաղաքական գործիչ և նպաստավոր ուժ էր համարվում ընտրարշավի համար մինչև նա սկսեց հրապարակավ անկանխատեսելի մեկնաբանություններ անել հատկապես ռասայական խնդիրներ շոշափող թեմաների շուրջ: “Բոլորը կարծում էին, որ դա մեծ առավելություն է Հիլարի Քլինթոնի համար: Սակայն մենք ականատես եղանք, թե ինչպես նախագահ Քլինթոնի որոշ արարքներ խնդիրներ առաջացրեցին:”
Սենատոր Քլինթոնի համար մեկ այլ ոչ նպաստավոր գործոն էր Ֆլորիդա և Միչիգան նահանգների հանդեպ կիրառվող պատժամիջոցները նախընտրական ընտրությունների ժամկետները փոփոխելու համար: Այդ նահանգների ներկայացուցիչները, որոնք առավել մեծ աջակցություն էին ցուցաբերել սենատոր Քլինթոնին, փոխզիջման արդյունքում կարող են ընդամենը կես ձայն ստանալ կուսակցության թեկնածուի ընտրության ժամանակ:
Չնայած այս գործոններին` առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ Հիլարի Քլինթոնն առաջին կինն էր, որ շատ մոտ էր նախագահի թեկնածությունը վաստակելուն: