Մատչելի հղումներ

Բնական գազի արդյունահանման հետևանքները Փենսիլվանիայում


2006թ. Փենսիլվանիայի Դիմոք քաղաքի հողասեփականատերերից մի քանիսը մեծ խանդավառությամբ, մյուսները` անտարբերությամբ, վարձակալության պայմանագիր են ստորագրել բնական գազ արդյունահանող կազմակերպությունների հետ: Ներկայումս սեփականատերերից և բնակիչներից շատերը խոսում են այդ կազմակերպությունների կողմից իրենց ջրի աղտոտման, առողջության վատթարացման և սեփականությունն արժեզրկելու մասին: Խնդիրը բարձր ճնշման մեթոդով` ջրաճեղքմամբ հորատումն է:

Փենսիլվանիայի Դիմոք քաղաքում Վիկտորիա Սուիթզերն ամուսնու հետ երազում էին կառուցել իրենց ծերության տունը: Սակայն մի քանի տարի առաջ Գաբոթ Օյլ ընդ Գազ-ն իրենց հողատարածքում գտնվող գազի համար վարձակալություն առաջարկեց` հանգստացնելով և խոստանալով հորատել միայն մեկ երկայնքով:

"Կարճ ժամանակում հասկացանք, որ մեր տան մոտակայքում 27 հոր է լինելու: Ներկայումս դրանք 63 են, որոնք հավանաբար կկրկնապատկվեն հաջորդ երկու տարում",-պատմում է Վիկտորիան:

Սուիթզերների ընտանիքն այն 15 ընտանիքներից մեկն է, որ դատական հայց է ներկայացրել ընդդեմ Գեբըթի: Նրանք պնդում են, որ Գեբըթի հորատման արդյունքում խմելու ջուրն աղտոտվել է քիմիկատներով, մետաղներով և բնական գազով` պատճառ դառնալով պայթյունների և հիվանդությունների:

Բնակիչները բողոքում են, որ հոտած համի և հոտի պատճառով անհնար էր լողանալ և լվացք անել. այդ հոտը կպչում էր մարմնին և հագուստներին: Մեկ ուրիշն ասում է, ոչ երեխաներն իրենց լավ են զգում ամբողջ օրը դպրոցում, բայց գալիս են տուն, տանը ջուր խմում և հիվանդանում: Իսկ մեկ ուրիշը պատմում է, որ ջրի սափորից մեծ կրակ էր դուրս գալիս, իսկ դա իրենց խմելու ջուրն է:

2009 ամանորին պայթեց Նորմա Ֆիորենտինոյի ջրհորը: Նահանգային հետաքննությամբ պարզվեց, որ Գեբըթի արատավոր հորատման արդյունքում ջուրն աղտոտվել է: Շրջակա միջավայրի պաշտպանության Փենսիլվանիայի բաժանմունքն առնվազն երկու ընտանիքների զգուշացրեց ջրում առկա գազի վտանգավոր աստիճանի մասին և հորդորեց լքել տունը, քանի որ այն կարող էր պայթել:

Վարձակալության պայմանագիր չստորագրողներն էլ են վնաս կրել, քանի որ հողի սեփականությունը հաճախ չի տարածվում ընդերքում առկա հանածոների և բրածոների սեփականության իրավունքի վրա:

Գեբըթ Օյլ ընդ Գազը բնակիչներին համոզել է ստորագրել, ասելով, որ

որ բոլոր հարևանները ստորագրել են, և եթե միևնույնն է` գազն արդյունահանվելու է":

Գեբըթ Օյլ ընդ Գազը հրաժարվել է հարցազրույցից: Սակայն հայցին արձագանքող հայտարարության մեջ նշել, որ բողոքներն անհիմն են: Գեբըթի խոսնակը նաև հայտարարել է, որ հորատումները Դիմոքի խնդիրների հետ կապ չունեն:

Ռեժիսոր Ֆոքսի "Գազի երկիր" ֆիլմը քննարկում է 24 նահանգներում շրջակա միջավայրի վրա հորատման նոր մեթոդների` ներառյալ ծորակի վառվող ջրի ազդեցությունը: Ըստ Ֆոքսի`ջրաճեղքման մեթոդի ուժեղ ճնշման արդյունքներն անվերահսկելի են դառնում:

Ըստ Ֆոքսի` բնական գազի արդյունահանման երկրորդային արդյունքներից են բենզինի, տոլուոլի, հեքսանի և այլ թունավոր գոլորշիների դեպի օդ արտանետումը: Սակայն Քարթեր Ռոդի հայցվորների համար առաջնայինը խմելու ջուրն է:

Շրջակա միջավայրի պաշտպանության Փենսիլվանիայի բաժանմունքն անցած տարի Գեբըթին տուգանել էր քիմիական և ջրային արտանետումների համար և հրահանգել ընկերությանը` վերջնական լուծում տալ այն ընտանիքների ջրի խնդրին, որոնց ջրհորներն աղտոտված են: Մինչև մարտ ամիս Գեբըթը պետք է վերանորոգի գազի հորերի արատավոր կառույցները կամ փակի դրանք:

XS
SM
MD
LG