Մատչելի հղումներ

Ծաղկած բալենու փառատոնը մայրաքաղաք Վաշինգտոնում


ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գարնան ժամանումն ավետում են ծաղկած բալենիները: Շաբաթ օրն այստեղ մեկնարկեց ծաղկած բալենիների ազգային փառատոնը:

Այս տարի երկշաբաթյա փառատոնը նշում է Ճապոնիայից առաջին բալենիները բերելու 98-րդ ամյակը: 1912թ. մարտի 27-ին այն ժամանակ առաջին տիկին Հելեն Թաֆթը` նախագահ Ուիլիամ Թաֆթի կինը, ԱՄՆ-ում Ճապոնիայի դեսպանի կնոջ հետ երկու բալենի տնկեցին: Առաջին անգամ այդ օրը նշանավորող փառատոն անցկացվեց 1935թ.:

1965թ. առաջին տիկին Լեդի Բըրդ Ջոնսոնը Ճապոնիայից ևս 3800 բալենի ընդունեց: Այդ ծառերն այժմ զարդարում են նախագահ Թոմաս Ջեֆերսոնի հուշակոթողին կից ավազանի շրջակայքը:

Փառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ մարտի 27-ին ԱՄՆ-ում Ճապոնիայի դեսպանի մասնակցությամբ:

XS
SM
MD
LG