Մինչ ամերիկացիները մասնակցում են երկրի հաջորդ նախագահի ընտրություններին, ԱՄՆ-ի բորսայի ցուցանիշների կտրուկ աճ է արձանագրվել:
Դոու Ջոնսի արդյունաբերական արժեթղթերի արժեքը միջինում մոտ 2 տոկոսով աճել է, մինչդեռ S & P 500-ը աճել է 2-ից ավել, իսկ NASDAQ-ը` 1.75 տոկոսով:
Երեքշաբթի օրը` կեսօրի տվյալների համաձայն, եվրոպական բորսաներում նույնպես աճ է արձանագրվել: Լոնդոնի Ֆայնենշըլ Թայմսի ցուցանիշը բարձրացել է 2.2 տոկոսով, իսկ Փարիզի CAC-40-ը` 2.5 և Ֆրանկֆուրտի DAX 2 տոկոսով:
Ասիայում Տոկիոյի Նիկկեյի ցուցանիշը բարձրացել է ավելի քան 6 տոկոսով, իսկ Հոնկոնգի Հենգ Սենգի ցուցանիշը` ավելի քան քառորդ տոկոս:
Ոսկու արժեքը բարձրացել է մոտ քսան ԱՄՆ-ի դոլարով: Ոսկու ներկա արժեքն է 743.74 ԱՄՆ դոլար մեկ ունցիայի համար:
Բացի այդ, դոլարի արժեքը բարձրացել է յենի հանդեպ, սակայն դեռևս զիջում է եվրոյի համեմատությամբ: