Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հանձն է առել աջակցություն ցուցաբերել քուրդ ապստամբների դեմ պայքարում


Իրաքում ԱՄՆ-ի ուժերի հրամանատարը պատրաստակամ է համագործակցել Բաղդադի և Անկարայի հետ` Իրաքի հյուսիսից Թուրքիայի վրա հարձակումներ կազմակերպող քուրդ ապստամբների դեմ պայքարելու նպատակով:

ԱՄՆ-ի ռազմական ուժերի տեղեկությունների համաձայն` ուրբաթ օրը Թուրքիայում կայացած բանակցությունների ժամանակ գեներալ Ռեյմոնդ Օդիերնոն հանձն է առել աջակցել երկու պետություններին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Օդիերնոն հանդիպումներ է ունեցել Թուրքիայի ռազմական պաշտոնյա գեներալ Հասան Իգսիզի հետ` քննարկելու ԱՄՆ-ի ուժերի Թուրքիային ցուցաբերած շարունակական աջակցությունը, որն ուղղված է Քրդական աշխատավորների կուսակցության ապստամբների դեմ պայքարին: Հաղորդագրությունուն նաև նշվում է, որ ԱՄՆ-ը հանձն է առել նաև գաղտնի տեղեկություններ տրամադրել:

Թուրքիայի զորամիավորները գրեթե ամեն օր օդային հարվածներ են հասցնում Թուրքիայի և հյուսիսային Իրաքի այն հատվածներում, որտեղ և ըստ կասկածների գտնվում են քուրդ ապստամբները: Նման հարվածների մեկնարկը պայմանավորված էր հոկտեմբեր ամսվա սկզբին քուրդ ապստամբների կողմից հարձակումներով, որոնց արդյունքում 17 թուրք զինվոր է զոհվել:

Քրդական աշխատավորների կուսակցությունը 1984թ. ի վեր պայքարում է Թուրքիայի հարավ-արևելյան մասում քրդական ինքնավարության համար: Հակամարտության արդյունքում առնվազն 37,000 մարդ է զոհվել:

Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպական Միությունն այդ կուսակցությունը դասում են որպես ահաբեկչական խումբ:

XS
SM
MD
LG