Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետական անվտանգության գծով խորհրդական Հեյդլիի այցը Թուրքիա


ԱՄՆ-ի պետական անվտանգության գծով խորհրդական Սթիվեն Հեյդլին հինգշաբթի օրը հանդիպումներ է ունեցել թուրք պաշտոնյաների հետ` քննարկելու Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները: Թուրքիա կատարած այս այցը նախորդում է Ժնևում կայանալիք բանակցություններին, որոնց առաջին անգամ ներկա կլինի ԱՄՆ-ի դիվանագետ և այլ ղեկավարների հետ մեկտեղ կհանդիպի Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունների գլխավոր պատասխանատուին:

Հինգշաբթի օրը Սթիվեն Հեյդլին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, վարչապետ Թիյիպ Էրդողանի և արտգործնախարար Ալի Բաբաչանի հետ` քննարկելու այսպես կոչված մշտական քննարկման հարցերը: Սակայն, ինչպես հաղորդվում է, նրանք պատրաստվում են նաև քննարկել Իրանի միջուկային ծրագիրը:

Շեշտելով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև հարաբերությունները` Հեյդլին ասել է, որ երկու պետություններին միավորում է ահաբեկչության դեմ պայքարը, այդ թվում` Իրաքի հյուսիսում գտնվող քուրդ գրոհայինները, ովքեր հարձակումներ են գորխում Թուրքիայի վրա: “ԱՄՆ-ը մեծապես գնահատում է իր հզոր ռազմավարական գործընկեր, մտերիմ ընկեր և ուժեղ դաշնակից Թուրքիային 21-րդ դարի մարտահրավերների պարագայում,” ասել է Հեյդլին:

Չնայած Հեյդլին չի ակնարկել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող քննարկումների հնարավորության մասին, արտգործնախարար Ալի Բաբաչանն ասել է, որ Իրանի հարցը քննարկվել է և որ այն կլուծվի երկխոսության միջոցով:

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած մի հարցազրույցում Բաբաչանը խոսել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված լարվածության նվազեցման գործում Թուրքիայի դերի մասին: Նա նշել է, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Իրանի և ԱՄՆ-ի հետ: “Մենք հարգում ենք Իրանի` քաղաքացիական նպատակներ միջուկային էներգիա ունենալու ձգտումները, միևնույն ժամանակ մենք հասկանում ենք տարածաշրջանային անվտանգության առումով ծագած մտահոգությունները: Մենք կապի մեջ ենք ներգրավված բոլոր կողմերի հետ,” ասել է Բաբաչանը:

Նա նաև նշել է, որ Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթակին Անկարա կայցելի ուրբաթ օրը` նշելով որ միջուկային ծրագրի խնդիրն ընգրկված է օրակարգում:

Շաբաթ օրը Շվեյցարիայում կայանալիք Իրանի` միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների գլխավոր պատասխանատուի հետ բանակցություններին ԱՄՆ-ից ներկա կլինի Ուիլիամ Բըրնսը:

Թուրքիան սատարում է Իրանի` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ծրագիրը` միևնույն ժամանակ Իրանին հորդորելով թափանցիկ լինել:

ԱՄՆ-ը և Իսրայելը չեն հերքել ռազմական հարձակման հնարավորությունը, եթե Իրանը չհրաժարվի ուրանի հարստացման իր ծրագիրը և չիրականացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր պահանջները:

Միջազգային հարաբերությունների փորձագետ Սօլի Օզելն ասել է, որ Թուրքիան իր շահն ունի ներկա լարվածությունը նվազեցնելու համար: “Պաշտոնական Անկարան շատ մտահոգված է Իրանի միջուկային կարողությունների հնարավորթության շուրջ, միևնույն ժամանակ Թուրքիային մտահոգում է ԱՄՆ-ի կողմից Իրան հնարավոր հարձակումը: Բոլորի համար պարզ է, որ այս տարածաշրջանում մեկ այլ պատերազմ պետք չէ:”

Վարչապետ Էրդողանն ասել է, որ հնարավոր է Թուրքիան միջնորդի դեր ստանձնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված լարված հարաբերություններում: Այդ դերը նա նմանեցրել է Սիրիայի և Իսրայելի միջև խաղաղարար ջանքերի շրջանակներում Թուրքիայի ստանձնած դերին:

Ներկայումս իշխող իսլամական արմատներ ունեցող կուսակցության համար առաջնային խնդիր է դարձել Մերծավոր Արևելքի պետությունների հետ հարաբերությունների բարելավումը: Փորձագետների կարծիքով, Մերձավոր Արևելքի խոցելի շրջանում Թուրքիան հետզհետե դառնում է կարևոր դիվանագիտական սուբյեկտ:

XS
SM
MD
LG