Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի բանակը տոնել է կանանց ունեցած դերը զինված ուժերում


Մարտի 8-ին` Կանանց միջազգային տոնին, ամբողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում` տոնելու կանանց անցյալ և ներկա ձեռքբերումները: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի բանակը տոնում է ԱՄՆ-ի զինված ուժերում ծառայած կանանց ձեռքբերումները:

Զինված ուժերում կանանց դերը հաճախ անտեսվել է: Սակայն վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Սյուզըն Շերվուդը ցանկանում էր հանրությանն իր պատմությունը ներկայացնել:

"Բանակում ծառայող կայանք չափազանց հպարտ են, որ ծառայում են հանուն Ամերիկայի”, նշել է գլխավոր ռեժիսոր Սյուզըն Շերվուդը:


“Ծառայող կանայք` կամք, ունակություն, կենսական նշանակություն” անունը կրող նրա վավերագրական ֆիլմը մանրամասնում է ներկայիս Իրաքի և Աֆղանստանի պատերազմներում ներգրավված կին ծառայողների պատմությունները:


Մինչև 20-րդ դարը կանանց չէր թույլատրվում ծառայել: Կային կամավոր բուժքույրեր, խոհարարներ և լվացք անողներ: Սակայն ոմանք, տղամարդու կերպարանքի տակ ծպտվելով, նաև պատերազմական դաշտ էին դուրս գալիս:

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում նրանք եղել են պատերազմի դաշտում, սակայն մեծամասամբ ծառայել են` որպես բուժքույրեր և վարչական աշխատանքներ են կատարել:


Այժմ ԱՄՆ-ի զինված ուժերում մոտ 200 հազար կին է ծառայում: Չնայած նրանք չեն կարող ծառայել հետևակում, զրահակիր և հատուկ ուժերում, նրանք ծառայում են ռազմական ոստիկանության շարքերում և մարտական մեքենաների և պահակային բեռնատարների գումարտակներում:


Ֆիլմում ծառայող կանանց մի քանի սերունդ է ներկայացված: Ցուցադրմանը ներկա է եղել վետերան գեներալ մայոր Ջին Հոլմը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նա ծառայել է Կանանց օժանդակ ուժերում: Նա առաջին կինն է, ով գեներալ մայորի կոչում է ստացել:

"Դա մեզ համար պատերազմի ժամանակ մեր երկրին ծառայելու հնարավորություն էր: Բոլորս էլ շահագրգռված էին անելու այն, ինչ պետք էր մեր երկրի համար”, նշել է Ջին Հոլմը:

2001թ. Վըրնիս Արմորը դարձավ առաջին սևամորթ կին ռազմական օդաչուն: Նա ասում է, որ երբ ծառայության անցավ ծովային հետևակում, դա մի նոր ձեռքբերում էր կանանց համար:

Գեներալ Ուիլմա Վոհթը ԱՄՆ-ի զինուժի ամենաշատ կոչումներ ստացած և պարգևատրված կինն է: Նրա աջակցությամբ է ստեղծվել Կանանց ռազմական հուշարձանը Արլինգթոնի գերեզմանատանը:


"Կանայք կշարունակեն առաջ գնալ: Ժամանակի ընթացքում չորս աստղ ունեցող գեներալներ կհայտնվեն: Առջևում դեռ շատ ձեռբերումներ ունենք", նշել է նա` հավելելով, որ սրտատրոփ սպասում է այն օրվան, երբ Ամերիկան կընտրի առաջին կին գլխավոր հրամանատարին, այն է` առաջին կին նախագահին:

XS
SM
MD
LG