Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հետախուզության վերջին զեկույցի համաձայն աշխարհն ապագայում բազմաբևեռ է լինելու


ԱՄՆ-ի հետախուզության վերջին զեկույցներից մեկում նշվում է, որ աշխարհի բնակչության և հետևաբար սուղ ռեսուրսների պահանջների աճի հետ մեկտեղ գալիք տարիներին կաճի միջազգային լարված իրավիճակների թիվը: Զեկույցում նաև նշվում է, որ բնակլիմայական փոփոխությունները նույնպես կարող են քաղաքական անկայունության պատճառ դառնալ:

Հետախուզության ազգային խորհրդի կանխատեսումների համաձայն` մոտագա ապագայում կարող են առավել հաճախակի դառնալ միջազգային հակասությունները, քանի որ աշխահրի աճող բնակչության արդյունքում առավել ցայտուն է արտահայտվում էներգետիկ, սննդի և ջրի ռեսուրսների սղությունը: Հետախուզության ազգային խորհրդի ներկայացուցիչ Մեթյու Բըրոուզի կարծիքով, առաջին անհրաժեշտության այդ ռեսուրսները կլինեն միջազգային հակամարտությունների կենտրոնում:

ԱՄՆ-ի ղեկավարների համար ապագա խնդիրների և հնարավորությունների շուրջ կանխատեսումներ անող այս զեկույցը Հետախուզության ազգային խորհուրդը տպագրում է յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ:

Այս տարվա “Համաշխարհային միտումներ 2025” անվանմամբ զեկույցում, Խորհուրդը նշում է, որ բնակլիմայական փոփոխությունների արդյունքում խստաշունչ եղանակը նույնպես կարող է միջազգային լարվածությունների առիթ հանդիսանա ապագայում:

Զեկույցի կազմակերպման համար պատասխանատու Մեթյու Բըրոուզն ասում է, որ բնակլիմայական փոփոխություններն անխուսափելի են, սակայն դեռևս անհայտ է, թե ինչ արագությամբ կկատարվեն այդ փոփոխությունները: Խորհրդի կանխատեսումներով, բնակլիմայական փոփոխությունները արդեն իսկ 2025թ. ֆիզիկական ազդեցություն կունենան աշխարհի վրա, եթե կառավարությունները կանխարգելող միջոցառումներ չձեռնարկեն:

Զեյույցում նույնիսկ բերված է այնպիսի սցենար, որի համաձայն Նյու Յորք քաղաքը կարող է էապես տուժել փոթորկի արդյունքում, ընդ որում նշվում է, որ հազարավոր մադրկանց էվակուացնելու անհարաժեշտություն առաջ կգա, իսկ Նյու Յորքի արժեթղթերի շուկան քայքայիչ վնասներ կկրի:

Զեկույցում նաև ուշադրություն է դարձվում ահաբեկչության ապագային: Կանխատեսվում է, որ մինչև 2025թ. ահաբեկչության վերացումն անհավանական է, սակայն միևնույն ժամանակ նշված է, որ ահաբեկչության գայթակղության անկում տեղի կունենա, եթե Մերձավոր Արևելքում տնտեսական աճը շարունակվի, և տարածաշրջանում երիտասարդների շրջանում գործազրկությունը նվազի: Զեկույցում նաև նշվում է, որ տեխնոլոգիաների տարածման արդյունքում հնարավոր է, որ ապագայում միջուկային զենքերը մատչելի դառնան ահաբեկչական խմբերին:

Մեթյու Բըրոուզն ասել է, որ զեկույցը փորձում է մատնանշել ապագային հնարավոր ռիսկերն ու անկայունության պատճառները, սակայմ հոռետեսական մոտեցում ցուցաբերելու նպատակ չի հետապնդում: Նա հույս է հայտնել, որ զեկույցը հնարավորություն է ընձեռում այսօրվանից սկսած բարեփոխումներ իրականացնել: “Մենք հավատացած ենք, որ գիտելիքն ուժ է: Եթե իմանանք, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել ամենավատ հանգամանքներում մինչև այդպիսի զարգացումների մեկնարկը, կարող ենք համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել”:

Յուրաքանչյուր չորս տարին մեկ հրապարակվող այս զեկույցը լույս է տեսնում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Ներկա զեկույցի պատրաստման համար Խորհուրդը խորհրդակցել է շուրջ 20 երկրեներից հարյուրավոր փորձագետների:

XS
SM
MD
LG