Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոգնրեսի կողմից ֆինանսական ճգնաժամի լուծման օրինագծի հաստատումից հետո նախագահ Բուշն ստորագրել է այն


ԱՄՆ-ի ֆինանսական շուկաների փրկմանն ուղղված ծրագրի հաստատումից հետո նախագահ Բուշը գովասանքի խոսք է ուղղել ԱՄՆ-ի կոնգրեսում երկու կուսակցությունների խիզախ համագործակցության առնչությամբ: Ուրբաթ օրը Ներկայացուցիչների պալատը 263 կողմ և 171 դեմ ձայնով հաստատեց ֆինանսական փրկման ծրագիրը, որն արդեն արժանացել էր Սենատի հավանությանը: Դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները միասնաբար հավանություն են տվել այս ծրագիր` միաժամանակ ասելով, որ այն ոչ կատարյալ, սակայան անհրաժեշտ կարճաժամկետ լուծում էր ֆինանսական ճգնաժամի համար:

Ներկայացուցիչների պալատի քվեարկությունից հետո ելույթ ունենալով` նախագահ Բուշն ասել է, որ երկու կուսակցությունների համատեղ ջանքը կօգնի կանխելու ֆինանսական ճգնաժամի խորացումը և որպես կարևոր ազդանշան կծառայի համաշխարհային շուկաների համար: "Մենք աշխարհին ցույց տվեցին, որ ԱՄՆ-ը կկայունացնի մեր ֆինանսական շուկաները և առաջնորդի դեր կստանձնի համընդհանուր տնտեսությունում", ասել է նա:

Իր ելույցից փոքր-ինչ անց նախագահ Բուշը կարճատև հանդիպում է ունեցել Ֆինանսների նախարար Հենրի Փոուլսոնի հետ: Վերջինս նույնպես գովել է Կոնգրեսի անդամներին այս ճգնաժամի պահին համագործակցելու համար:

Օրինագիծը հաստատելիս Ներկայացուցիչների պալատը խուսափեց կրկնել այն բացասական քվեն, որի արդյունքում Վոլ Սթրիթի բորսաներում արձանագրվեց աննախադեպ անկումներ մեկ օրվա ընթացքում: Այդ անկումներից հետո` չորեքշաբթի օրը, Սենատը 74 կողմ և 25 դեմ ձայնով քվեարկեց օրինագծի վերանայված նախագծի օգտին:

Օրինագծի օգտին են քվեարկել 172 դեմոկրատ և 91 հանրապետական, իսկ օրինագծի դեմ քվեարկել են 63 դեմոկրատներ և 108 հանրապետականներ:

Օրինագծի ստատողները փորձում էին ի ցույց նդել այն չընդունելու և գործընթաց չսկսելու վտանգները տնտեսության համար, մինչդեռ մյուսները փորձում էին մեծ նշանակություն չտալ նրանց ընդդիմությանը:

Թեննեսի նահանգից ներկայացուցիչ Զակ Ուամփը, ով անցյալ երկուշաբթի օրինագծին դեմ է քվեարկել, այսպես է բացատրել, թե ինչու է մտափոխ եղել. "Ես ամբողջ շաբաթ շփվել եմ փոքր բիզնեսի ներկայացութիչների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել երկուշաբթի օրը դեմ քվեարկելու և իրենց շահերը պաշտպանելու համար, բայց միևնույն ժամանակ ասել են, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: Կոնգրեսը պետք է գործի: Մենք այլընտրանք չունենք":

Կալիֆորնիա նահանգից հանրապետական Դեյվին Նանսն իր հերթին բացատրել է` ինչու երկու անգամ էլ դեմ է քվեարկել. "Ամերիկացիները չեն ընդունում այն պնդումը, որ մենք երկու այլընտրանք ունենք` այս օրինագծի անցկացումը կամ Մեծ ճգնաժամը: Կարող են այլ տարբերակներ լինեն, եթե Կոնգրեսի առաջնորդները թույլ տան, որ այս դեմոկրատական պետությունը բնականոն գործի: Մենք կարող էինք քննարկել այդ խնդիրները":

Կոլորադո նահանգից ներկայացուցիչ Մերլին Մուսգրեյվն արտահայտել է բազմաթիվ հանրապետականների այն կարծիքը, որ օրինագիծը արդյունավետ չի և ուղղված է օգնելու Վոլ Սթրիթի բորսաներին, քան` շարքային ամերիկացիներին: "Օրինագծում որոշ փոփոխություններ են եղել, բայց միևնույն է Վոլ Սթրիթին փրկելու բեռը դրված է հարկատուների ուսերին", ասել է նա:

Օրինագիծը կառավարությանը թույլ է տալիս 700 միլիարդ դոլար, այդ թվում նաև` Կոնգրեսի կողմից այլընտրանքային էներգիայի գծով նախատեսած 150 միլիարդ դոլարի չափով հարկային արտոնությունները, հատկացնել` ճգնաժամում հայտնված ֆինանսական ընկերությունների արժեզրկված հիպիթեքային վարկերի հիման վրա թողարկված և այլ արժեթղթեր գնելու նպատակով:

Օրինագիծը նաև նախատեսում է խիստ վերահսկում իրականացնող խորհրդի ստեղծումը, հիպոթեքային վարկերով ձեռքբերած տների ետգնման պրակտիկան կանխելուն ուղղված քայլեր, գործադիր պատասխանատուների համար նախատեսված մեծարժեք հատկացումների սահմանափակում, դաշնային ապահովագրության տարածումը մինչև 250,000 դոլար բանկային հաշիվների համար, ինչպես նաև միջոցներ, որոնք հարկատուներին կօգնեն վերականգնել իրենց կրած վնասները:

Վիսկոնսին նահանգից ներկայացուցիչ Ռոն Քայնդը այն դեմոկրատների թվում է, ովքեր քվեարկել են օրինագծի օգտին: Նա հորդորել է կողմ քվեարկել` նշելով, որ ժամանակն է պաշտպանել շարքային ամերիկացիներին, այլ ոչ` Վոլ Սթրիթի բորսաներին, ժամանակն է պաշտպանել հարկատուներին, այլ ոչ` գործադիր տնօրեններին:

Օրինագծին դեմ քվեարկած Կալիֆորնիայի ներկայացուցիչ Փիթ Սթարքն ասել է, որ օրինագիծը բացառապես ուղղված է Վոլ Սթրիթը և Ամերիկայի մեծ կորպորացիաները փրկելուն: Օրինագիծը նախատեսում է, որ հարկատուները կվճարեն 800 միլիարդ դոլարը և ոչինչ չի նախատեսում շարքային ամերիկացիների համար:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և պալատի հանրապետականների առաջնորդ Ջոն Բեհները հայտարարել են, որ օրինագիծն անհրաժեշտ միջոց է հետագա տնտեսական վնասները կանխելու համար:

Այժմ ֆինանսների նախարար Հենրի Փոուլսոնը կարող է գործադրել խրթին միջոցների այն ամբողջությունը, որն անհրաժեշտ է ֆինանսական համակարգի և վարկային շուկաների կրած վնասները թեթևացնելու համար:

Գալիք շաբաթների ընթացքում Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովները մի շարք լսումներ կկազմակերպեն` ֆինանսական ճգնաժամը և ֆինանսական ընկերությունների փլուզման հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով:

XS
SM
MD
LG