Մատչելի հղումներ

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը համագործակցում են


<!-- IMAGE -->

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանը խոշոր գործիչներ են միջազգային հարաբերությունների ասպարեզում: Հետևաբար, երկու պետությունների միջև բարիդրացիական աշխատանքային հարաբերությունները պարտադիր պայման են միջազգային որոշ առանցքային խնդիրների հանգուցալուծման համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասաց, որ երկու պետությունները կարող են համագործակցել մի շարք խնդիրների շուրջ:

"Այժմ հիանալի հնարավորություն ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերությունները վերահաստատելու համար` միասին աշխատելով մի շարք խնդիրների շուրջ, այդ թվում` միջուկային զենքեր և միջուկային զենքերի տարածման կանխարգելում, իրավիճակը Աֆղանստանում և Պակիստանում, մեր դիրքորոշումը Իրանի հարցում, մեր դիրքորոշումը Մերձավոր Արևելքի հարցում, երկու երկրների միջև առևտրային կապերը, և մեր մոտեցումները համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները մեղմելու հարցում”, ասել է նախագահը:

ԱՄՆ-ը շարունակում է մտահոգություն արտահայտել Վրաստանում Ռուսաստանի ներկայության առնչությամբ և կոչ է անում Ռուսաստանին հարգել անցյալ տարվա օգոստոսին կնքված զինադադարի պայմանագիրը: Այդուհանդերձ, ինչպես նշել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընը, “Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն են կրում ”հնարավոր բոլոր բնագավառներում համագործակցելու համար:

XS
SM
MD
LG