Մատչելի հղումներ

Միավորված ազգերի կազմակերպության զեկուցակիցները գնահատականը Իրանում կանանց իրավունքների մասին


Միավորված ազգերի կազմակերպության զեկուցակիցները գնահատականը Իրանում կանանց իրավունքների մասին
Միավորված ազգերի կազմակերպության զեկուցակիցները գնահատականը Իրանում կանանց իրավունքների մասին

Միավորված ազգերի կազմակերպությունից մարդու իրավունքների խախտումների հետաքննման երկու պատասխանատուներ իրենց մտահոգությունն են հայտնել Իրանի վարչակարգի կողմից կանանց իրավունքների պաշտպանության ջատագովների հանդեպ իրականացվող ճնշումների շուրջ:

Մարդու իրավունքների պաշտպանների իրավադրության հարցերով հատուկ զեկուցագիր Մարգարետ Սեկեգիան և Կանանց նկատմամբ բռնությունների հարցերով հատուկ զեկուցագիր Յակին Էրթուրքը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել առ այն, որ “Վերջին երկու տարիների ընթացքում կանանց իրավունքների պաշտպանության ջատագովների դրությունը հետզհետե առավել խրթին է դարձել, իսկ իրենց ոչ բռնի գործողությունների նկատմամբ հետապնդումը խստացել է:…Խաղաղ ցուցարարները ձերբակալվել են, կալանավորվել և հետապնդումների ենթարկվել. շատերը նույնիսկ ազատազրկվել են որոշակի ժամկետներով”:

Հետապնդումները հատկապես ուղղված են այն կանանց և տղամարդկանց, ովքեր ներգրավված են “Մեկ միլիոն ստորագրություն” քարոզարշավում, որի նպատակն է Իրանի ժողովրդին իրազեկել գենդերային խտրականություն խթանող օրենքների շուրջ և ստորագրահավաք կազմակերպել նման օրենքների վերացման նպատակով: Մարգարետ Սեկեգիան և Յակին Էրթուրքն ասում են, որ մինչ օրս “տասնութ հաղորդագրություն է ուղարկվել Իրանի իշխանություններին քարոզարշավին մասնակցած 70-ից ավելին իրավապաշտպանների իրավունքների ոտնահարման առնչությամբ:...Սակայն մինչ այժմ ընդամենը երեք պատասխան ենք ստացել Իրանի իշխանություններից”:

ՄԱԿ-ի հատուկ հարցերով զեկուցողների հայտարարությունը հաջորդեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի զեկույցին, որտեղ նա քննադատում էր Իրանում մարդու իրավունքների ոտնահարումները, այդ թվում և կանանց իրավունքների պաշտպանների խաղաղ գործողությունների հետապնդումը:

Բացի այդ, մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` Հյուման Ռայթս Ուոթչը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Կանանց և զարգացման հարցերով ասիական ֆորումը, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով հորդորել են Իրանի կառավարությանը վերջ դնել կանանց իրավունքների պաշտպանության ջատագովների նկատմամբ վարչակարգի հետապնդումներին և հարգել հավաքների ազատության իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում, որոնք Իրանը վավերացրել է:

ԱՄՆ-ը միանում է միջազգային համայնքի բարձրաձայնած մտահոգություններին և կոչ է անում Իրանի կառավարությանը վերջ տալ Իրանում իրավապաշտպանների` այդ թվում նաև կանանց իրավունքների պաշտպանության ջատագովների հանդեպ հետապնդումներին, ովքեր փորձում են կիրարկել իրենց համընդհանուր իրավունքներն ու ազատությունները:

XS
SM
MD
LG