Հունվարի 17-ին ուկրաինացիները մասնակցելու են նախագահական ընտրություններին, որտեղ անորոշություն է թե թեկնածուների, թե ընթացքի և թե արդյունքի շուրջ:
Քվեարկողներն ընտրություն են կատարելու 18 թեկնածուների միջև, որոնցից և ոչ մեկը չի ակնկալվում, որ կհաղթահարի քվեների 50 տոկոսը, ինչն անհրաժեշտ է երկրորդ փուլից խուսափելու համար:
Ըստ հասարակական կարծիքի վերջին հարցումների, 2004թ ընտրությունների կեղծման արդյունքում հեղինակությունը կորցրած նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը գլխավորում է աղյուսակը` 33 տոկոս աջակցությամբ:
Ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոն երկրորդ տեղում է, և ակնկալվում է, որ Յանուկովիչի հետ կմրցի երկրորդ փուլում: Սակայն նա կարող է դուրս մղվել գործարար Սերհեյ Տիհիպկոյի կողմից, ով քարոզարշավի վերջում մեծ թափ է ստացել:
Գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի աջակցության ցուցանիշը չի գերազանցում 10-ը: Նարնջագույն հեղափոխության հերոս Յուշչենկոյին մեղադրում են Ուկրաինայի տնտեսական խնդիրների համար և կառավարության շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարի ձախողման մեջ:
Քարոզարշավի ընթացքում ընտրակեղծումների շուրջ մեղադրանքներ եղել են բոլոր կողմերից: Սակայն ԵԱՀԿ խոսնակ Ջենս Էսշենբաեխերը ''Ամերիկայի Ձայն''-ին հայտնել է, որ զանգվածային խախտումների վերաբերյալ մեղադրանքները եղել են քարոզարշավի հիմնական թեման:
"Քարոզարշավը հիմնականում եղել է հանդարտ, և թեկնածուները հնարավորություն են ունեցել քարոզարշավ իրականացնելու ամբողջ երկրով",-ասել է նա և շարունակել, որ Ուկրաինայի լրատվամիջոցները բավական բազմազան են, չնայած առկա է նաև կողմնապահ զեկույցները:
ԵԱՀԿ-ի 3000 միջազգային դիտորդներից 600-ը կվերահսկեն կիրակի օրվա ընտրությունները: Ենթադրվում է, որ ելքային հարցումներն ընդհանուր պատկերացում կտան արդյունքի մասին քվեարկությունն ավարտելուց շատ չանցած: Անհրաժեշտության դեպքում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի փետրվարի 7-ին: