Մատչելի հղումներ

Թուին Օկսը գրավում է համայնական կյանքը գերադասողներին


1960-ական թվականներին դրանց կոչում էին համայնքներ: Այսօր դրանք հայտնի են որպես նպատակային համայնքներ: Դրանցից ոմանք հոգևոր հիմքեր ունեն, մյուսները` բնապահպանական: Սակայն դրանց բոլորի հիմքը համատեղ օգտագործման գաղափարն է: Մայրաքաղաք Վաշինգտոնից դեպի հարավ 2 ժամ հեռավորությամբ գտնվող Թուին Օկսը ԱՄՆ-ի ամենահին նպատակային համայնքներից է:

Դժվար է հավատալ, սակայնՎիրջինիայի այսագարակում 100 մարդ է բնակվում: Ամեն ինչից բացի, Թուին Օկսում նաև խաղաղ է: Շատերն այստեղ են գալիս ուտոպիա գտնելու հույսով:

Համայնքի անդամ Ռասս ՄաքՋին ասում է, որ դա ուտոպիա չէ, և չի զղջում, որ գրեթե յոթ տարի առաջ տեղափոխվել է այստեղ:

«Այստեղ պարզությանը որոշակի տուրք է տրվում: Ճամփորդությունները և մշակութային զվարճանքները քիչ են, սակայն այս

կենսակերպից բխող բազմաթիվ կապերը մեծ հարստություն են»,- նկարագրում է նա:

Զվարճանք այստեղ էլ կա, սակայն կյանքը պարզ է: Համայնքների անդամները Ֆեյսբուքի և Թուիթերի փոխարեն հայտարարությունները փակցնում են տախտակներին: Նրանք բնակվում են 10-20 հոգու համար նախատեսված շենքերում, և անձնական կյանք քիչ ունեն: Արթինը վերջերս է տեղափոխվել այստեղ, և նրան հենց դա է դուր գալիս:

՛՛Ես 25 տարի ապրել եմ դրսում, սակայն իմ հարևաններին չեմ ճանաչել: Այժմ ապրում եմ 90 հոգու հետ և գիտեմ նրանց բոլորին: Սա նման է փոքրիկ գյուղակում ապրելուն”,-ասում է նա:

Այս գյուղակում ամեն ինչ անվճար է: Վալերին այստեղ է արդեն 17 տարի և նա պատմում է, որ իրենց ապահովում են բնակարանով, առողջապահությամբ, սննդով, հագուստով, և ի հավելումն այդ ամենին` ամսական 75 դոլար վճարում»:

Նոր անդամներից չի պահանջվում իրենց ունեցվածքը նվիրել համայնքին: Համայնքն ապրում է աշխատանքով: Գոյություն ունի շաբաթական 42 ժամ աշխատելու պայման, իսկ համայնքը հոգում է մնացած ծախսերը:

Համայնքի մեկ այլ անդամ Պաքսուս Գալտանասում է, որ աշխատանք շատ կա, և անդամներն իրենք են ընտրում` ինչ անեն:

“Կյանքի առօրյա խնդիրներն ինքներս ենք հոգում: Ինքներս ենք կարգի բերում մեր մեքենան, կառուցում մեր տները, կրթում մեր երեխաներին”,-պատմում է նա:

Թուին Օակսում արտադրում են նաև ցանցաճոճ և ասիական կաթնաշոռ:42-ժամյա աշխատանքի պայմանը բավարարվում է այսպիսի ձեռնարկություններում: Այս ձեռնարկատիրություններից ստացված եկամտով Թուին Օկսը սպառողական ապրանքներ է գնում, ասենք` մեքենա: Համայնքն ունի 17մեքենա: Մեքենաները, ինչպես ամեն ինչ այստեղ, համատեղ են օգտագործվում:

Այս ամենի շնորհիվ Թուին Օկսն ավելի բնապահպան համայնք է, քան ամերիկայն այլ համայնքները: Նրանք 66 տոկոս քիչ էլեկտրականություն և75 տոկոս քիչ վառելիք են ծախսում, աղբանետում են 88 տոկոս քիչ:

Այս կենսաձևն, ըստ էության, համայնատիրական է` չնայած համայնքը լքելով շատերը դառնում են ձեռներեցներ:

«Այս համայնական հասարակությունում մենք պատրաստում ենք ապագա կապիտալիստների», նշում է անդամենրից մեկը:

Կայացած այս համայնքում բնակվելու համար հերթացուցակ է գոյացել:

XS
SM
MD
LG