Մատչելի հղումներ

Թուրքիայի Քրդական կուսակցությունը փորձում է կրոնի միջոցով խթանել իր քաղաքական համբավը


Անցյալ տարվա ընտրություններում մեծ պարտություն կրելուց հետո Թուրքիայի հիմնական քրդական կուսակցությունը փորձում է կրոնի միջոցով վերականգնել իր համբավը որպես Թուրքիայի հարավ-արևելյան շրջանի հիմնական քաղաքական ուժ: Սակայն կուսակցության բռնած ուղին որոշ առումով մտահոգություններ է առաջացրել:

Դեմոկրատական հասարակության կուսակցության հանրահավաքի ժամանակ աջակիցներին են դիմել կուսակցության առաջնորդները: Նրանց կողքին ներկա էին կրոնական առաջնորդներ, ովքեր չնայած պահպանողական կրոնական հայացքներին մեծապես պաշտպանում են քրդերի ազգայնականությունը: Սակայն անցյալ տարվա տարվա ընտրությունների ժամանակ նրանք չեն սատարել Դեմոկրատական հասարակության կուսակցությանը: Նման մոտեցումը համընկավ իսլամական ակունքներ ունեցող և իսլամական համերաշխության կոչ անող ԱԿ կուսակցության հաղթանակի հետ: Դիարբեքիրի կրոնական առաջնորդների ղեկավար Զաիթ Սիթիրանի կարծիքով դա լավ դաս է եղել կուսակցության համար:

Մասնավորապես նա ասել է, որ կուսակցությունը մեծ սխալ է գործել` առանց գիտակցելու, որ քրդերի 97 տոկոսը մուսուլմաններ են և Իսլամական կրոնն են դավանում, և այդ է պատճառը, որ նրանք պարտություն են կրել անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում: Նա նաև նշել է, որ կուսակցությունը ներկայացնող քաղաքապետերը և պատգամավորները այժմ մսկիթ են գնում աղոթելու և իրենց հանդիպումներին կրոնական առաջնորդների են հրավիրում: Սիթիրանը նաև ասել է, որ կրոնական առաջնորդները, այդ թվում և ինքը, այժմ մեծ ուրախությամբ են ազատկցում Դեմոկրատական հասարակության կուսակցությանը:

Սակայն քաղաքական առաջնորդների իսլամամետ կեցվածքը նաև խնդրահարույց է:

Գրող-հրատարակիչ Կավա Նեմիրն իր ամբողջ կյանքը նվիրել է քուրդ ժողովրդի իրավունքների համար պայքարին քաղաքական և մշակութային առումներով: Նա հավատացած է, որ քրդական շարժման վերջին տարիների ձեռքբերումներն այժմ վտանգված են: “Մենք շուրջ երեսուն տարի է գրական քաղաքական շարժում ունենք, որի նպատակն է քուրդ հասարակությունը և քրդական գրականությունը դարձնել ժամանակակից: Պարտիզանական պատերազմ է եղել, իրավական շարժում է եղել, իրավական պայքար է եղել: Սկբում դա ձախերի շարժում էր, այնուհետև` մարքսիստական: Կային լիբերալներ, գյուղացիներ, որոշ առաջադեմ մարդիկ, մտովորականներ: Աշխարհիկ մոտեցումը շատ կարևոր է եղել քրդական շարժման համար: Սակայն այժմ օրեցօր շարժումը կրոնական բնույթ է ստանում: Հիսուն տարի առաջ այն պահպանողական էր, սակայն այն սկսել էր փոփոխվել, սակայն այժմ հակառակ միտում է նկատվում”:

Դիարբեքիրի գլխավոր մսկիթի` Օլու Քամիում տեղի ունեցող ուրբաթ օրվա ծիսակատարությունը հակահրեական միջոցառում է, որի թիրախը Իսրայելն է: Ասվում է, որ հրեաները պաղեստինցի երեխաների մարդասպաններ են և սատանայի գործակալները:

Քուրդ ազգայնականները պատմականորեն կարեկցանքով են վերաբերվել Իսրայելին, քանի որ այն պաշտպանել է կիսանկախ խրդական պետույթունը հյուսային Իրաքի հարևանությամբ:

Դիարբեքիրի Դեմոկրատական հասարակության կուսակցության ղեկավար Նեկտար Աթալայի կարծիքով, ուրբաթ օրվա ծիսակատարությունը ևս մեկ օրինակ է առ այ, որ Թուրքիան և իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը կրոնը օգտագործում են իր կուսակցության հանդեպ աջակցությունը նվազեցնելու նպատակով:

Նա ասում է, որ նրանք միշտ էլ փորձում են օգտագործել կրոնը Դեմոկրատական հասարակության կուսակցության դեմ` ասելով, որ վերջինը աթեիստական կուսակցություն է: Նա ասում է, որ կուսակցությունը հաճախ քննադատության է արժանանում, քանի որ կուսակցության շարքերում և շարժման մեջ կարևոր դեր է հատկացվում կանանց, և որ կանանցից շատերը գլխաշոր չեն կրում:

Աթալայն ասում է, որ կուսակցությունն այժմ հաջողության է հասնում` ցույց տալով, որ այն Իսլամը հարգող և հավատարիմ մարդկանց կուսակցություն է: Այցյալ տարվա մարտ ամսին տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել կուսակցության հանրահավաքին` տոնելու Մուհամեդի ծնունդը:

Սակայն կրոնական միտումները հատկապես խնդրահարույց են կանանց իրավունքների տեսանկյունից: Կուսակցությունը պատմականորեն խթանել է կանանց իրավունքները: Կուսակցությունում կանանց հատկացված է տեղերի 45 տոկոսը:

Սին Էսերը էստրադային երգճուհի է և կուսակցության ավագ անդամներից: Նա կուսակցության ժամանակակից դեմքն է: Էսերն ասում է, որ գիտակցում է կուսակցության իսլամամետ քաղաքականությունը, սակայն կարծում է, որ դա վտանգավոր խաղ է և կարող է վատ անդրադառնալ կանանց իրավունքների պաշտպանության վրա: Նա նաև նշել է, որ կուսակցության անդամ կանայք թույլ չեն տա, որպեսզի իսլամական գաղափարները մեծ ուժ ձեռք բերեն, և որ կանայք կպայքարեն բոլոր ձեռքբերումների համար:

Կուսակցության կրոնամետ մոտեցումները սատարողները պնդում են, որ այս խնդրի շուրջ վիճելի հավասարազորը կրակ ընդդեմ կրակի պայքարի: Իսկ քննադատները զգուշացնում են, որ կրակի հետ խաղացողներն ի վերջո իրենց ձեռքերն են այրում: Քրդական շարժման առումով, հնարավոր է, ամենից շատ կանայք տուժեն:

XS
SM
MD
LG