Շաբաթ օրը Բուլղարիայում տեղի ունեցած հանդիպմանը ելույթ ունենալով` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահը պետք է կարեկցանքի խոսքեր ասեր նաև 1915-ից 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում զոհված “հարյուր հազարավոր թուրքերի և մահմեդականների” հիշատակին:
Մինչդեռ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Բարաք Օբամայի հայտարարության մեջ տեղ գտած որոշ կետեր “անընդունելի” են:
Ուրբաթ օրը նախագահ Օբաման հայտարարությամբ էր հանդես եկել Հայ զոհերի հիշատակի օրվա կապացությամբ, որում նա մասնավորապես նշել է, որ մոտ մեկ ու կես միլիոն հայրերի զանգվածային սպանությունները քսաներորդ դարի “ամենամեծ ոճրագործություններից” մեկն է:
Նախընտրական պայքարի ընթացքում Բարաք Օբաման հայերի սպանությունները որակել է որպես ցեղասպանություն, սակայն նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր նա այլևս չի կիրառել այդ եզրույթը:
Նախագահ Օբաման նաև հորդորել է հայ և թուրք ժողովուրդներին առաջ շարժվել հաշտեցման ուղով` հաշվի նստելով անցյալի փաստերի հետ:
Հայաստանը զանգվածային սպանությունները համարում է որպես թուրքական ուժերի կողմից իրականացված ցեղասպանություն: Սակայն Թուրքիան մեծապես դեմ է ցեղասպանության մեղադրանքներին և պնդում է, որ հայ զոհերի թիվը չափազանցված է, և որ Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում նաև բազմաթիվ թուրքեր են զոհվել:
Մինդչեռ հայերն ասում են, որ քսաներորդ դարի սկզբի սպանությունները տեղի են ունեցել Օսմանյան թուրքերի` հայ ժողովրդի դեմ ծրագրված գործողությունների արդյունքում: Հայերը մեծ ջանքեր են գործադրում առ այն, որ սպանությունները միջազգայնորեն որպես ցեղասպանություն ճանաչվեն:
Ֆրանսիան, Կանադան և Շվեյցարիան պատկանում են այն պետությունների թվին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Մինչդեռ մի շարք պետություններ` այդ թվում և Ամերիկայի Միացյալ Նահանգները, այն չեն ճանաչում: