Մատչելի հղումներ

Թուրքիայի արտաքին քաղաքակության միտումները


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի անցյալ շաբաթ Ստամբուլ կատարած այցը կարելի է դիտարկել Մերձավոր Արևելքում պաշտոնական Անկարայի ստանձնած առավել ու առավել ակտիվ դերի համատեքստում: Հարկ է նշել, որ նման մոտեցումը հետևում է տարածաշրջանում տասնամյակներ շարունակ վարած պասիվ քաղաքականությանը: Միևնույն ժամանակ, որոշ վերլուծաբաններ ասում են, որ Արևմուտքի հետ Թուրքիայի կապերը վատթարանում են, քանի որ Եվրոպական Միության անդամակցության ճանապարհին Թուրքիան շարունակում է արգելքների առջև կանգնել:

Թուրքիան այժմ կարևոր դիվանագիտական դեր է ստանձնել Մերձավոր Արևելքում: Վերջին տարիներին պաշտոնական Անկարան սերտ կապեր է հաստատել Իրանի և Սիրիայի հետ. պետություններ, որոնց հետ հարաբերությունները լարված են եղել 1980թթ. և 1990թթ.: Թուրքիան նաև առավել ակտիվ մոտեցում է ցուցաբերել պաղեստինական հակամարտության շուրջ և ընդհանուր առմամբ բարելավել է հարաբերությունները արաբական պետությունների հետ:

Վերլուծաբաններն ասում են, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի Թուրքիա կատարած այցը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ երկու պետորությունների և ընդհանուր առմամբ տարածաշրջանի կապերը առավել ջերմ են դառնում:

Այնուամենայնիվ, Ստամբուլի տեխնիկան համալսարանից միզագզային հարաբերությունների պրոֆեսոր Գոխան Սետինսայայի կարծիքով, հարաբերությունների բարելավումը միանշանակ պետք չէ դիտել: Նա մանրամասնել է, որ պաշտոնական Անկարայի օրակարգը թելադրում է իսլամական արմատներ ունեցող Արդարություն և զարգացում կուսակցությունը: "Կուսակցության արտաքին քաղաքանության համաձայն`Թուրքիան իր ռազմավարական խորությամբ, իր աշխարհագրական խորությամբ, տնտեսական և ռազմական ուժով անշուշտ պետք է տարածաշրջանում առաջնորդի դեր խաղա: Թուրքիան պետք է կարևոր դեր խաղա Աֆրիկայում, կենտրոնական Ասիայում, Բալկաններում և այլն: Թուրքիան ի վերջո պետք է գլոբալ ուժ դառնա:"

Արդարություն և զարգացում կուսակցության օրակարգը խիստ տարբերվում է վերջին վարչակարգերի քաղաքականությունից, որոնք առաջնային խնդիրը Թուրքիայի` Երվոպական Միության անդամակցությունն էր: Աշխարհիկ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի` պետությունը ժամանակակից դարձնելու քաղաքականության առանցքային խնդիրներից էր այն Արևելքից հեռացնելը և դեպի Եվրոպա ուղղվածություն հաղորդելը:

Քննադատների կարծիքով թուրք պաշտոնյաների արաբական և աֆրիկյան պետություններ կատարած հաճախակի այցերը նրանց թույլ չեն տալիս բավականաչափ ժամանակ հատկացնել եվրոպական ղեկավարների հետ հանդիպումներին: Բացի այդ, առավել լարվել են Թուրքիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, ինչի հիմնական պատճառը ԱՄՆ-ի Իրաք ներխուժումն է:

Արդյունքում Թուրքիան այժմ գտնվում է աննախադեպ մի իրավիճակում, երբ միաժամանակ վատթարացել են հարաբերությունները ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ ԱՄՆ-ի հետ: Որոշ վերլուծաբանների մեկնաբանմամբ` այդ մոտեցումը ցույց է տալիս, որ Թուրքիան Արևմուտքին մեջքով է շուռ եկել:

Սակայն, իսլամամետ Յենի Սաֆակ օրաթերթի թղթակից Աքիֆ Էմրեն այլ կարծիքի է: "Եթե ընտրության հնարավորություն լիներ, Թուրքիան առավել սերտ կապեր կունենար Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի և նույնիսկ իսլամական աշխարհի հետ: Դա չի նշանակում, որ Թուրքիան կխզի իր բոլոր հարաբերությունները Արևմուտքի հետ: Նրանք նոր ուժ են փնտրում, որը կհավասարակշռի Եվրոպական Միության հետ հարաբերությունները," ասել է նա:

Եվրոպական Միության նախագահությունը ներկայում ստանձնած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական ծրագրի հիմքում ընկած էր Թուրքիայի` ԵՄ անդամակցության դեմ քաղաքականությունը: Այս մոտեցումը նաև անդրադարձել է Եվրոպայի հանդեպ թուրք բնակչության վերաբերմունքին:

Ստամբուլի բնակիչներից մեկի կարծիքով. "Մենք նրանց համար անցանկալի ենք մեր մշակույթի, կրոնի և ապրելաձևի պատճառով: Սա ցույց է տալիս, որ մեր երկրի նկատմամբ նախապաշարմունքներ գոյություն ունեն: Սակայն կարծում եմ, որ Թուրքիային Եվրոպական Միությունն անհրաժեշտ չէ հզոր պետություն լինելու համար":

ԵՄ անդամակցության հանդեպ բացասական հանրային կարծիքի ձևավորմանը նաև նպաստում են կարևոր փոփոխություններ, որոնք տեղի են ունենում թուրք հասարակությունում: Արևմտամետ էլիտան, որը Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ձևավորել է արտաքին քաղաքականությունը, աստճանաբար փոխարինվում է առավել պահպանողական, առավել կրոնական և առավել ազգայնական էլիտայով, որը կասկածամտորեն է տրամադրված Արևմուտքի հանդեպ: Այս խումը առավել դրական է վերաբերվում Թուրքիայի Օսմանյան անցյալին: Իշխող իսլամական Արդարություն և զարգացում կուսակցությունը, որի առաջնորդն է վարչապետ Ռեսեպ Թայիպ Էրդողանը, կարողացել է ընդլայնել իր ազգայնական պոպուլիզմը` այն Իսլամի հետ համատեղ ներկայացնելով:

Սակայն Արդարություն և զարգացում կուսակցությունը վերջին ժամանակահատվածում խնդիրներ ուներ: Անցյալ ամիս Թուրքիայի սահմանադարական դատարանի կայացրած որոշմամբ կուսակցությունը կարող էր փակվել, քանի որ աշխարհիկ պետականությունը ճնշելու մեղադրանք էր ներկայացված: Այդ ժամանակից ի վեր, ԵՄ անդամակցության գործընթացի քաղաքականության կտրուկ փոփոխություն է արձանագրվել: Թուրքական Թեսև քաղաքական վերլուծաբանական կենտրոնի ներկայացուցիչ Սաբիհա Սենյուչելի կարծիքով, "Եթե ցանկանում ես փրկվել երկրի ներսում, միակ երաշխիքը Եվրոպական Միությունն է: Արդարություն և զարգացում կուսակցությունը քաջ գիտակցում է, որ եթե չշարունակի ԵՄ անդամակցության գործընթացը, եթե չշարունակի այդ գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը, այն կկորցնի մտավորականների և ձեռներեցների աջակցությունը":

Վերջերս անցկացված հանրային կարծիքի հարցումների համաձայն` ԵՄ անդամակցության աջակցության աճ է նկատվում մասնավորապես իշխանության սատարողների շրջանակներում: Միջազգային հարաբերություններկի փորձագետ Մենսոր Աքգունի կարծիքով, կառավարությունում գիտակցում են որ ԵՄ անդամակցության գործընթացն առավել կարևոր է, քան` արդյունքը: "Հնարավոր է, որ նրանց համար մենք ցանկալի չենք, սակայն դա այդքան էլ կարևոր չի լինի, եթե մենք կատարենք բոլոր անհրաժեշտ պահանջները: Եթե մենք դառնանք լիովին ժողովրդավարական պետություն, որտեղ մարդու իրավունքները հարգվում են, ապա ԵՄ անդամակցությունը այդքան էլ կարևոր չի լինի":

Վարչապետ Էրդողանը հանձն է առել նոր եռանդ հաղորդել իր կառավարության` ԵՄ անդամակցությանն ուղղված ջանքերին: Քննադատների կարծիքով, այդ խոստման կատարումը վճռական դեր կարող է խաղալ աշխարհիկ պետությունը պահպանելու համար: Նաև պարզ կդառնա, թե արդյոք Արդարություն և զարգացում կուսակցության համար Եվրոպան դիվանագիտական առումով առաջնային տեղ կգրավի:

XS
SM
MD
LG