Մատչելի հղումներ

Ինտերնետի ընձեռած հնարավորությունները


Ինտերնետի ընձեռած հնարավորությունները
Ինտերնետի ընձեռած հնարավորությունները

Աշխարհում ինտերնետի օգտագործման աճի հետ մեկտեղ ԱՄՆ-ը մեծ ջանքեր է գործադրում խթանելու ինտերնետով տեղեկատվության ազատ տարածումը և միևնույն ժամանակ երաշխավորելու կիբեռ-անվտանգությունը:

“Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեծապես մտահոգում են կիբեռ սպառնալիքները,” հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային հաղորդակցման և տեղեկատվության քաղաքականության համակարգող, դեսպան Դեյվիդ Գրոսը Ժնևում կայացած Միջազգային հեռահաղորդակցման միության հանդիպմանը:

“Սակայն հավասարապես կարևոր է կառավարությունների պատասխանատվությունը…երաշխավորելու, որ ինտերնետը…մի միջոց լինի…, որով հնարավոր կլինի առանց խոչընդոտների տեղեկատվություն ստանալ և փոխանակել”, հավելել է դեսպան Գրոսը: “Այդ իսկ պատճառով մենք քաղաքականություն մշակելիս և պրակտիկայում այդքան ջանք ենք գործադրում` երաշխավորելու արտահայտվելու ազատությունը և տեղեկատվության ազատ փոխանցումը ինտերնետով”:Ութ տարի առաջ ամբողջ աշխարհում 400 միլիոնից քիչ մարդ էր ինտերնետից օգտվում: Նրանք գրեթե բոլորը զարգացած երկրների բնակիչներ էին: Այժմ ինտերնետից օգտվողների թիվը կազմում է 1.5 միլիարդ, և ինտերնետը հետզհետե դառնում կարևոր ռեսուրս: Սա նշանակում է, որ շատ ավելի մեծ թվով մարդիկ կարող են օգտվել այս աննախադեպ տեխնոլոգիական գործիքից, որը թույլ է տալիս համաշխարհային մակարդակով արագ կերխով տեղեկատվություն փոխանցել. տեղեկատվություն, որը կարող է օգտագործվել միջազգային առևտրի, օնլայն կրթության և թվայնացված գրադարանների, հեռադեղամիջոցների և շատ այլ խնդիրների լուծման համար, որոնք մեծապես կնպաստեն հատկապես զարգացող երկրներին:

“2000թ. սկսած մոտ մեկ միլիարդ մարդ ևս հնարավորություն են ունեցել ինտերնետից օգտվելու, եթե կառավարությունները թույլ են տալիս: Այպիսով մենք պետք է շարունակենք համատեղ աշխատել` խթանելու ինտերնետի օգտագործումը որպես տեղեկատվության ազատ տեղաշարժի միջոց: ԱՄՆ-ը կշարունակի առաջնահերթ ուշադրություն դարձնել այնպիսի նոր, արդյունավետ և նորարարական միջոցների հայտնաբերմանը, որոնք կօգնեն ինտերնետը և դրա տրամադրած տեղեկատվության և հնարավորությունների մատչելիությունը աշխարհի բոլոր մարդկանց”, խոսքը շարունակել է դեսպան Գրոսը:

Ընդունելով, որ երեխաները ինտերնետի ամենախոցելի օգտագործողներն են, Միջազգային հեռահաղորդակցման միությունը`Միավորված ազգերի կազմակերպության մարմիններից մեկը, մեկնարկել է Երեխայի օնլայն պաշտպանության նախաձեռնությունը: Դրա նպատակն է ինտերնետից օգտվող երեխայի համար ապահով և անվտանգ օնլայն մթնոլորտ ապահովել:

XS
SM
MD
LG