Մատչելի հղումներ

Մեկ տարի` առանց զուգարանի թղթի, հեռուստացույցի և աղբի


2006թ. նոյեմբերին նյույորքյան գրող Քոլին Բեհվինն իր կնոջ և երկամյա դստեր հետ սկսեցին մեկ տարի տևացող փորձը: Նրանք ապրում էին առանց էլեկտրականության, սովորական վառելիքով տրանսպորտի և գնում էին միայն տեղական արտադրության մթերք: Նպատակն ապրելն է` առանց ածխածին արտանետելու: Նրանց կենսակերպի փոփոխության վատ և լավ կողմերի մասին է պատմում "Անվնաս մարդը" փաստագրական ֆիլմը:

Քոլին Բեհվինի սահմանած կանոններն էին. չօգտագործել զուգարանի փուղթ կամ անձեռոցիկ, 9-րդ հարկի իրենց բնակարան չբարձրանալ վերելակով, չստեղծել աղբ, եթե չեն կարողանալու նետել ճիճուների արկղի մեջ:

Ֆիլմում տեսնում ենք, թե ֆերմերների շուկայում նրանք ինչպես են որոշում ճիճուներով լի արկղ գնել, Միշելի սարսափած դեմքը այն մտքից, որ իր խոհանոցում ճիճուներ են ապրելու, իսկ հաջորդ կադրում` նրանց երկամյա դստեր ոգևորությունը:

Ռեժիսոր և կինեմատոգրաֆիստ Ջասթին Շեյնն ասում է, որ երբ նրանք անջատեցին լույսը, Քոլինը լվացք անելը խաղի վերածեց: Միշելը կասկածով է վերաբերվում այդ փորձին, սակայն բարեխղջորեն ստանձնել է այն և դրան վերաբերել որպես ընտանիքը միավորելու հնարավորություն:

Մեկ տարվա ընթացքում Միշել Բեհվինը շատ զոհողությունների էր գնացել: Նա հրաժարվել էր սուրճից, քանի որ այն չի արտադրվում է ԱՄՆ-ում, և աշխատանքի գնում էր ինքնաշարժ հեծանվով, քանի որ դա ածխածին չի արտանետում:

Փորձը սկսելուն պես Միշելը սկսում է հասկանալ այդ նոր կենսակերպի արժեքը` ամենակարևորը ընտանիքի մտերմությունը և ջերմությունը զգալն էր:

Գեբերթն ասում է, որ Քոլինը կարևոր փոփոխություն է բերում, նա աճում է որպես մարդ և որպես ակտիվ քաղաքացի: Ֆիլմի վերջում դառնում է կրթող: Մենք ականատեսն ենք լինում նոր կարիերայի սկզբին:

Փորձն ավարտվել է, և մեկ տարի հետո ընտանիքը կրկին օգտագործում է սառնարան և լվացքի մեքենա: Սակայն նրնաք նոր սովորույթներ են ձեռք բերել: Շատ են հեծանիվ վարում, սպառում տեղական արտադրության մթերք և չունեն հեռուստացույց:

Նրանք հուսով են, որ "Անվնաս մարդը" ֆիլմը և Քոլինի նոր գիրքը հանրությանը կիրազեկեն, որ կենսափորձի փոփոխությունը կարող է հարստացնել կյանքը և փրկել մոլորակը:

XS
SM
MD
LG