Մատչելի հղումներ

Ռադովան Կարաջիցի ձերբակալությունը. ինչու այժմ և ով է հաջորդը


Բոսնիայի նախկին ղեկավար ազգությամբ սերբ Ռադովան Կարաջիցի փաստաբանը տեղեկացրել է, որ նրա պաշտպանն է լինելու Հաագայում նախկին Հարավսլավիայի գծով միջազգային քրեական տրիբունալում, որտեղ նրա դեմ մեղադրանք է առաջադրվել 1990թթ. Բոսնիայում իրականացված բնաջնջման և պատերազմական հանցանքների համար: Կարաջիցը ձերբակալվել է երկուշաբթի օրը Բելգրադում: Հնարավոր է, որ մոտ օրերս նրան Հաագա տեղափոխեն: Սակայն այն փաստը, որ շուրջ տասներեք տարի նա փախուստի մեջ է եղել և ինքնությունը թաքցնելով ապրել և աշխատել է Բելգրադում, հարցեր է առաջացնում` թե արդյոք ով է իմացել այդ մասին, ինչու է նա այժմ ձերբակալվել և արդյոք նրա նախկին ռազմական հրամանատար Ռատկո Մլադիչը կարող է նույն բախտին արժանանալ:

Երկար ալեհեր մազերով, խիտ մորուքով և ակնոցներով այս մարդը ներկայացել է որպես Դրագան Դաբիչ և հաջողությամբ զբաղվել է ոչ ավանդական բժշկությամբ: Նրան հաջողվել է այնպես թաքցնել իր իրական ինքնությունը, որ նույնիսկ հարևանները պնդում էին, որ երբեք չեն էլ կասկածել, որ այդ մարդը Ռադովան Կարաջիչն է` երբեմնի բոսնիական սերբերի ղեկավարը և պատերազմական հանցանքների մեջ մեղադրվողը:

Սակայն Ռադովան Կարաջիչի ժամկետը սպառվել է: Սերբիայի պաշտոնյաները հայտարարել են, որ նրան ձերբակալել են, հարցաքննել, վերահաստատել են նրա ինքնությունը և հանձնել են Միջազգային քրեական դատարանի ընդդատությանը:

Արմտյան առաջնորդները ողջունել են ձերբակալության փաստը և նշել են, որ դա մեկ անգամ ևս ապացուցում է, որ նախագահ Բորիս Տադիչի նոր կառավարությունը պատրաստակամ է համագործակցել միջազգային տրիբունալի հետ և ձգտում է Սերբիան Եվրապական Միության կազմում տեսնել:

Միջազգային ճգնաժամերի խմբի Բալկանների գծով վերլուծաբան Ջեյմս Լիոնը կարծիք է հայտնել, որ նախագահ Տադիչը և նրա կուսակցությունը անկասկած նվիրված են Եվրոպային, սակայն ասել է, որ կասկածներ կան, որ ձերբակալությունը բեմադրված է եղել: “Նրանք այդքան երկար ժամանակ իշխանության գլխին չեն եղել, որպեսզի ոստիկանության կամ գաղտնի ոստիկանության առնչությամբ նմանօրինակ հսկողություն հաստատած լինեին: Պետք է նշել, որ ձերբակալությունից ընդամենը չորս օր առաջ է նշանակվել գաղտնի ոտիկանության ղեկավարը, ինչը բնականաբար բավարար ժամանակ չէր նման գործողությունների համար:”

Հարց է ծագում` ով է որոշել, որ ժամանակն է Կարաջիչին հանձնել: Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի Բալկանների գծով վերլուծաբան Սվետոզար Ռաժակն ասում է, որ նույնիսկ եթե կառավարությունը ժամանակ չունենար նման գործողություն իրականացնելու համար, որոշ անհատներ կարող էին դա անել: “Մենք գիտենք, որ պաշտոնաթող գաղթնի ծառայությունների ղեակավար պարոն Բիլատովիչին անցյալում գովաբանել է Կարլա դել Պոնտեն` նախկին Հարավսլավիայի գծով միջազգային քրեական տրիբունալում նախկին դատախազը, նշելով, որ նա համագործակցել է միջազգային գաղտնի ծառայությունների հետ Կարաջիչի և Ռատկո Մլադիչի ձերբակալության առնչությամբ:”

Ռաժակը նաև նշել է, որ գաղտնի ծառայություններում ներգրավված որոշ թվով անձինք տեղյակ են եղել, որ Կարադիչը կարող էր թաքնվել իրենց շարքերում: Դեռևս երկար կքննարկվեն այն հարցերը, թե ով էր տեղյակ, որքան ժամանակ և ով է նրան հանձնել: Սակայն Ջեյմս Լիոնը նշում է, որ Սերբիայի կառավարությունն այնուամենայնիվ շնորհավորանքի է արժանի:

Սերբիայի կառավարությունն ասել է, որ պատրաստվում է Կարաջիչին հանձնել Հաագա: Նրա դեմ հարուցված է 1990թթ. Բոսնիայում իրականացված բնաջնջման և պատերազմական հանցանքների մեղադրանքով քրեկան գործ: Իր երբեմնի ռազմական հրամանատար Ռատկո Մլադիչի հետ մեկտեղ նա մեղսակից է համարվում 1995թ. Սրեբրենիցայի ջարդի համար, որտեղ ութ հազարից ավել մուսուլման տղամարդիկ և տղաներ են սպանվել, ինչպես նաև Բոսնիայի մայրաքաղաք Սարայևոյի շուրջ չորս տարի տևողությամբ շրջափակման համար, որի ընթացքում տասը հազարից ավել մարդ է սպանվել:

Բացի Մլադիչից, միջազգային տրիբունալը նաև փնտրում է փախուստի մեջ գտնվող Խորվաթիայի ազգությամբ սերբ առաջնորդ Գորան Հաջիչը:

Եվրոպական Միությունը պնդում է, որ պատերազմական հանցանքներում մեղադրվողների հանձնումն առանցքային պահանջ է Եվրոպական Միությունում Սերբիայի ապագա անդամակցության համար:

XS
SM
MD
LG