Մատչելի հղումներ

Թայլանդում անցկացվեցին Ասիական մարտական արվեստի խաղերը


ԱյսամիսԹայլանդումառաջինանգամանցկացվեցինասիականմարտականարվեստիխաղերը, որինպատակըայդսպորտինկատմամբհետաքրքրությանևհպարտությանբարձրացումնէր: Մասնակից երկրերից մի քանիսը, այդ թվում` պատերազմից քայքայված Իրաքը, սպորտի խթանման լուրջխնդիրներ ունեն: Սակայն ԱսիայիՕլիմպիականխորհրդիորոշմամբայսխաղերըմարտարվեստիվերջինխաղերն են:

Թայլանդում Ասիական մարտարվեստի խաղերնիրենցշուրջենհավաքել քառասուն երկրներից մարզիկների: Մրցում էին տարբեր մարտարվեստներում` սկսած կունգ ֆու և կարատեից մինչև ուզբեկական ըմբշամարտիտեսակ` գուրաշը:

Չնայած ֆինանսական և քաղաքական խնդիրներին`Իրաքի Օլիմպիական ազգային կոմիտեն կարողացել էր ապահովելիրենց թիմի մասնակցությունը:

Քսանչորսամյա Իրաքցի Մուայ Թայ կամ` կիքբոքսեր, Մուսթաֆա Ալսարան ասում է, որ Իրաքում անվտանգության և քայքայված ենթակառուցվածքի հետ կապված խնդիրները դժվարեցնում են մարտարվեստի խթանումը:

“Այս մարզաձևը դանդաղ է զարգանում: Աստծո կամքով` ապագայում ավելի կզարգանա: Իրաքում իրավիճակն այժմ կայուն է, ուստի բոլոր մարզաձևերը կսկսեն զարգանալ: Իրաքցիները սիրում են սպորտ, հատկապես` մարտարվեստ”,- ասում է նա:

Պատերազմի և ներքաղաքական պայքարի պատճառով երկար տարիներ մարտարվեստի անտեսումից հետո Իրաքի կառավարությունը սկսել է աջակցություն ցուցաբերել: Իրաքի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ և Օլիմպիական ազգային կոմիտեի անդամ Սամիր Սադիք ալ-Մուսավիի կարծիքով` մարտարվեստը երիտասարդներին փողոցից հեռացնելու միջոց է:

«Սա սկսվեց անցյալ տարի, երբ կառավարությունը, ցանկանալով երիտասարդներին ներգրավել այս մարզաձևում, սկսեց աջակցել մարտարվեստին»,- ասում է նա:

Ցավոք Ասիական մարտարվեստի առաջին խաղերը նաև վերջինն էին: Ասիայի Օլիմպիական խորհրդի որոշմամբ դրանք կընդգրկվեն երկու տարին մեկ անցկացվող ասիական սենյակային խաղերի ցանկում:

Ըստ խաղերը կազմակերպիչ` Թայլանդի տուրիզմի և սպորտի նախարարության մշտական քարտուղար Սասիտարա Պիչայչանարոնգի` նախարարությունն ընդունել է խորհրդի որոշումը, սակայն հիասթափված են, որ Ասիայի մարտարվեստներն առանձին առաջնություն չեն ունենա:

Սակայն Սասիտարան հավատացած է, որ ընդգրկվելով Ասիական սենյակային խաղերի ցանկում, ասիական մարտական սպորտը կհետաքրքրի ավելի շատ մարդկանց, և Մուստաֆայի նման շատ երիտասարդներ կկարողանան չեմպիոն դառնալ:

XS
SM
MD
LG