Մատչելի հղումներ

Անձնասպան ահաբեկիչները ռումբեր են պայթեցրել Աֆղանստանի կառավարական շենքերում


Աֆղանստանում ԱՄՆ-ի գլխավոր հրամանատարի փոփոխության մասին հայտարարությանը զուգահեռ մի քանի անձնասպան ահաբեկիչներ ռումբեր են պայթեցրել երկրի արևելյան հատվածում գտնվող կառավարական շենքերում:

Աֆղանստանում Թալիբանի դեմ արդեն յոթ տարի շարունակվող ԱՄՆ-ի ղեկավարած պայքարն էլ ավելի է թեժացել:

Աֆղանստանի պաշտոնական աղբյուրների համաձայն` երեքշաբթի 11 անձնասպան ահաբեկիչներ հարձակվել են երկրի արևելքում Խոսք քաղաքի կառավարական շենքերի վրա, ինչի արդյունքում ինը անձ է զոհվել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Թալիբանը:

Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի հրամանով 17 հազար լրացուցիչ զինամիավոր է ուղարկվելու Աֆղանստան` բնություններին վերջ տալու նպատակով:

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտարարեց Աֆղանստանում ԱՄՆ-ի գլխավոր հրմանատարի փոփոխության մասին` նշելով, որ ԱՄՆ-ի ռազմավարության իրականացման համար պարզապես թարմ մտածելակերպ է անհրաժեշտ:

Նոր հմարանատար է նշանակվել գեներալ Սթենլի ՄաքՔրիսթըլը, ում գլխավորությամբ ԱՄՆ-ի հատուկ ուժերը 2003թ. հայտնաբեցին և ձերբակալեցին Սադամ Հուսեյնին, իսկ ավելի ուշ սպանեցին Իրաքում Ալ-Քայդայի առաջնորդ Աբու Մուսաբ Ալ-Զարքավիին:

Նոր հրամանատարի նշանակումը ողջունել է ԱՄՆ-ում Աֆղանստանի դեսպան Սաիդ Ջավադը: "Գրոհայինների դեմ պայքարելու հրամանատար ՄաքՔրիսթալի փորձառությունը չափազանց օգտակար կլինի”, նշել է նա:

Մինչդեռ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը ներկայացրել է տարածաշրջանում Օբամայի վարչակազմի նպատակները: Այն է` առաջին հերթին պարտության մատնել ԱՄՆ-ի համար սպառնալիք հանդիսացող Ալ-Քայդային և այդ խմբավորման սատարողներին, ինչպես նաև կայունացնել Աֆղանստանի կառավարությունը: Նրա խոսքերով` Աֆղանստանի իշխանություններն ի վերջո ինքնուրույն պետք է կարողանան երաշխավորել պետության անվտանգությունը:

XS
SM
MD
LG