Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հեռուստաեթերն ամբողջովին թվայնացվել է


Ուրբաթ օրը ԱՄՆ-ի բոլոր հեռուստակայաններն անցել են բացառապես թվայնացված եթերի ռեժիմի: Սակայն այս փոփոխության արդյունքում, որն ի դեպ վաղուց ի վեր էր նախատեսված, շատ ամերիկացիներ, հնարավոր է, զրկվեն հեռուստաեթերից:

Այս փոփոխության համաձայն` Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում բոլոր հեռուստակայաններն ուրբաթ օրը փակել են մեկ դարից ավել գործածվող անալոգային ազդանշանները:

Չնայած անալոգային համակարգից թվայինին անցումն ազդեցություն չի ունենա մալուխային և արբանյակային կապով աշխատող հեռուստաեթերի վրա, մասնագետների կանխատեսումներում, այնուամենայնիվ, մոտ երեք միլիոն տներ, հնարավոր է, պատրաստ չեն այս փոփոխությանը, այդ թվում` տարեց, անգլերենին չտիրապետող և գյուղական շրջաններում ապրող մարդիկ:

Կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել այս անցումը սահուն կազմակերպելու համար: Այդ թվում` մարդկանց տրամադրվել է 40 դոլարանոց վաուչերներ հին հեռուստացույցների համար ազդանշանը թվայինի փոխակերպող հատուկ սարք գնելու համար:

Հեռահաղորդակցման ընկերությունները 20 միլիարդ դոլար են վճարել հին անալոգային ալիքների օգտագործման իրավունքի ձեռքբերման համար: Այդ ալիքները նրանք օգտագործելու են բջջային հեռախոսների համար նոր ծառայություններ մատուցելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում աջակցություն ցույցտվողների համար հաղորդակցման ցանց ապահովելու համար:

XS
SM
MD
LG