Մատչելի հղումներ

Հարավային Օսիայում դիտորդներ են անհրաժեշտ


Հարավային Օսիայում դիտորդներ են անհրաժեշտ
Հարավային Օսիայում դիտորդներ են անհրաժեշտ

Հարավային Օսիայում`Վրաստանի ինքնահռչակ տարածքում, մարդու իրավունքների ոտնահարումների մասին զեկույցները գնահատելու նպատակով` Ռուսաստանը պետք է թույլ տա միջազգային դիտորդների ներկայությունը: Օգոստոս ամսին Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտությունից հետո միջազգային դիտորդներին չի թույլատրվել վերադառնալ Ռուսաստանի կողմից սատարվող այս տարածքը:

Մեծ համբավ վայելող անկախ իրավապաշտպան կազմակերպություն Հյուման Ռայթս Ուոթչի տվյալների համաձայն` Հարավային Օսիայից բազմաթիվ վրացական ծագում ունեցող տեղահանվածներ չեն կարող իրենց տները վերադառնալ, քանի որ վախենում են հարձակումներից օսական անջատողական ուժերի և այլոց կողմից, ովքեր կարող են չարաշահել տարածքում իրավապահ մարմինների բացակայությունը:

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնական Դենիել Ֆրիդը վերջերս ներկա գտնվելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հանդիպմանը` լրագրողների հետո խոսելիս ասել է, “Ցավոք սրտի, Հարավային Օսիայում միջազգային դիտորդների բացակայությունը լռության է մատնվել:” Նա ասել է, որ “Ռուսաստանը, որը փաստացի իր հսկողության տակ է առել տարածքը, պարտավոր է թույլատրել միջազգային դիտորդների ներկայությունը”:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանն ամբողջովին չի կատարել օգոստոսի 12-ի զինադադարի պայմանագրի բոլոր պահանջները: Գրավված տարածքներից զորքերի դուրսբերման փոխարեն` Ռուսաստանը որոշ դեպքերում նույնիսկ ամրապնդել է իր դիրքերը նախկինում վրացական վարչական տարածքներում: Այդպիսի տարածքներից է Ախալգորին, որը նախքան օգոստոսյան պատերազմը Վրաստանի կառավարության հսկողության տակ էր: Սակայն օգոստոսի 17-ին` զինադադարից հինգ օր հետո, ռուսական զորքերը և Հարավային Օսիայի անջատողական ուժերը գրավեցին այն:

Պետքարտուղարի օգնական Ֆրիդի խոսքերով, միջազգային փորձագետների Հարավային Օսիայում ներկա գտնվելու նպատակն այն է, որ “վերականգնվի վստահությունը և կայունությունը: Նոր բռնություններ անհրաժեշտ չեն: Վրիժառությունների, լարվածության և սպառնալիքների մի ամբողջ շրջան անհրաժեշտ չէ: Դա նոր աղետի կհանգեցնի”, ասել է նա:

Դենիել Ֆրիդը նաև կոչ է արել, որպես թույլատրվի Եվրոպական Միության Վրաստանի Մոնիտորինգի առաքելության ազատ գործունեությունը Հարավային Օսիայի տարածքում: Չնայած նշված տարաձայնությունների` նա ասել է, որ ԱՄՆ-ը “ցանկանում է համագործակցել Ռուսաստանի հետ կառուցողական և գործնական մթնոլորտում` անվտանգություն երաշխավորելու նպատակով: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԵԱՀԿ-ից և Եվրոպական Միությունից ավելի մեծ թվով դիտորդների աշխատանքը թույլատրվի”:

XS
SM
MD
LG