Մատչելի հղումներ

Արևային տասնամարտում ցուցադրվում էին արևային էներգիայով գործող տներ


Վաշինգտոնի Ազգային զբոսավայրում մեկնարկեց Արևային Տասնամարտ 2009-ը, որին մասնակցում էին չորս երկրներից քսան համալսարանի թիմեր: Նրանցից յուրաքանչյուրը կառուցել էր բարձր տեխնոլոգիաներով և արևային էներգիայով գործող տներ:

Մրցմանը մասնացում էին ԱՄՆ-ից, Կանադայից, Իսպանիայից և Գերմանիայից գրեթե ութ հարյուր ուսանող: Նրանք ԱՄՆ մայրաքաղաք են ժամանել ցուցադրելու կանաչ տեխնոլոգիայի և արևային էներգիայի վերջին ձեռքբերումները: Մրցույթում գնահատվում է արևային էներգիայով գործող տան գրավչությունը և էներգախնայումը:

ԱՄՆ Էներգետիկայի նախարար Սթիվըն Չուի բացման խոսքը ոգևորիչ էր, ինչպես նաև լի էներգիայի սպառման հետ կապված խնդիրներով:

«ԱՄՆ-ում առևտրային և բնակելի շինությունները սպառում են էներգիայի 40 տոկոսը: Այս ցուցանիշը գրեթե նույնն է ամբողջ աշխարհում»,-ասաց նա:

Քսան թիմերն ընտրվել էին երկու տարի առաջ` մրցակցության արդյունքում:

Իսպանիայի թիմը ներկայացնում էր “Սև ու սպիտակ տուն” նախագիծը: Արևային վահանակները տեղադրված էին բուրգի վրա, ինչը հեշտացնում էր վահանակների շարժումը, որոնք ծրագրավորված էին այնպես, որ օրվա ընթացքում թեքվեն ցերեկային լույսի և արևի ուղղությամբ:

Տան դիմային մասի ուղղահայց վահանակներն արևային էներգիայի կլանիչներ են, որոնք կարելի է շարժել արևի ուղղությամբ: Ըստ նրա` տունը կարող է արտադրել անհրաժեշտ քանակությամբ էներգիա:

Քորնելի համալսարանի թիմը մասնակցում է երրորդ անգամ: Նրանք կառուցել են շրջանաձև տուն: Այն ամբողջությամբ գործում է արևային էներգիայով: Տաք ջուրը և ջեռուցումը ստացվում է արևային էներգիան կլանող խողովակներով: Տանիքում տեղադրվել են Ջեներըլ Էլեքթրիքսի լուսագալվանային քառասուն վահանակ, այնպես որ տունն ամբողջությամբ ապահովված է էներգիայով:

Ուսանողները հուսով են, որ վահանակները կարտադրեն ավելցուկային էներգիա, որը հնարավոր կլինի վաճառել էլեկտրացանցերին:

Արևային տասնամարտում գնահատվում են տաս տարբեր գործոններ` ճարտարապետություն, ճարտարագիտություն, հարմարավետություն, վաճառելիություն և այլն:

XS
SM
MD
LG