ԱՄՆ-ի տիեզերագնացության գործակալությունը այժմ նախապատրասվում է վայրէջքն իրականացնել կիրակի օրը կամ Ֆլորիդայում, կամ էլ`Քալիֆորնիայում: Ատլանտիսի պաշարները կբավարարեն մինչև երկուշաբթի օրը:
Ոչ բարենպաստ եղանակի պատճառով հետաձգվեց առաջին վայրէջքը, որը, ըստ նախատեսվածի, պետք է տեղի ունենար ուրբաթ օրը Ֆլորիդա նահանգի Քենեդու անվան տիեզերագնացության կետնրոնում:
ՆԱՍԱ-ի համաձայն` կիրակի օրը տիեզերանավի և յոթ հոգանոց անձնակազմի վայրէջքի մի քանի տարբերակ կա կամ Քենեդու անվան տիեզերագնացության կետնրոնում, կամ էլ` Քալիֆորնիա նահանգում Էդվարդս օդային ուժերի բազայում: Սակայն ՆԱՍԱ-ն նախընտրում է, որ վայրէջքը լինի Ֆլորիդայում` խուսափելու տիեզերանավի տեղափոխման հետ կապված լրացուցիչ ծախսերից:
Իսկ շաբաթ օրը նախագահ Բարաք Օբաման ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնի համար առաջադրել է նախկին տիեզերագնաց Չարլզ Բոլդենի թեկնածությունը: Եթե Սենատը հաստանի նրա թեկնածությունը, Բոլդենը կդառնա ՆԱՍԱ-ի առաջին սևամորթ ղեկավարը:
Ատլանտիսի անձնակազմը վերադառնում է տիեզերքում 19-ամյա Hubble հեռադիտակի վրա աննախադեպ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հետո: Արդյունքում` Hubble-ը ևս հինգ տարի կարող է ծառայել:
ՆԱՍԱ-ի փորձագետներն ասում են, որ այժմ հեռադիտակը գիտնականներին հնարավորություն կտա առավել խորը ուսումնասիրել տիեզերքը: