Ավելի քան 100 զոհ և 130 տուժած է արձանագրվել շաբաթ օրը վաղ առավոտյան Մոսկվայից արևելք գտնվող ռուսական գիշերային ակումբում: Պաշտոնյաները հրդեհի պատճառ համարում են տեխնիկան:
Հրդեհի պահին ավելի քան 200 մարդ կար Մոսկվայից 1200 կմ հեռավորության վրա գտնվող Պերմ քաղաքի “Կաղ ձի” գիշերային ակումբում: Ըստ Ռուսաստանի պաշտոնյաների` սառը հրավառության արդյունքում մեկ հարկանի շինության պոլիէթիլենային առաստաղն արագ բռնկվել է: Սառ հրավառության ջերմաստիճանը ավելի ցածր է, քան սովորական հրավառություններինը:
Հանրային անվտանգության տարածքային նախարար Իգոր Օրլովի խոսքերով` ըստ Դաշնային անվտանգության նախնական տեղեկատվության` պայթյուն չի եղել, այլ միայն հրդեհ:
Սկզբում վախ կար, որ դա ահաբեկչական գործողություն է: Պատճառն անցյալ շաբաթ Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ արագընթաց գնացքի պատահարն էր, որի պատասխանատվությունը ստանձնել էին մահմեդական ահաբեկիչները:
Մի երիտասարդի խոսքերով` հրդեհի պահին նրա գրեթե հիսուն ընկեր գտնվում էին ներսում, և նրանք գիտեին, որ այդ երեկույթին հրավառություն չի լինելու:
Նրա խոսքերով` ամեն ինչ սկսվեց հրավառությունից` չնայած երեկույթից առաջ և փորձերի ընթացքում մարդկանց զգուշացրել էին, որ ակումբում ամեն ինչ պատրաստված է փայտից, և հրավառություն լինել չի կարող:
Զոհերից շատերը երիտասարդներ են, ովքեր մահացել են այրման կամ առաջացած գազը շնչելու պատճառով: Պաշտոնյաները հաղորդում են, որ հրդեհը սկսվելուց հետո ակումբից դուրս գալու զանգվածային փորձ է կատարվել, և ներկաներից ոմանք էլ այդ խառնաշփոթի զոհ են դարձել:
1991թ. Խորհրդային միության փլուզումից ի վեր Ռուսաստանը չի կարողանում ապահովել անվտանգության պահանջների կատարումը: Մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել են ծերանոցների, բնակելի շենքերի և հիվանդանոցների հրդեհման մի քանի դեպքեր:
Ռուսաստանում հրդեհի պատճառով տարեկան մահանում է 18 հազար մարդ, ինչն անհամեմատ ավելի շատ է, քան ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում:
2007թ. մարտին Մոսկվայում այսպես կոչված “կրակների ներկայացման” ժամանակ տաս զոհ է եղել արտիստի շորը բռնկվելու արդյունքում: Իսկ 2008թ. փետրվարին Օմսկ քաղաքի “Ոսկե ժայռ” ակումբում մահացել է տաս մարդ: Պաշտոնյաներն այս դեպքերի պատճառ են համարում բնական գազի պայթյունը: