Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ստորագրել է զինադադարի պայմանագիր, որի նպատակն է վերջ դնել հարևան Վրաստանի հետ թշնամանքին:
Նախագահ Մեդվեդևը զինադադարի պայմանագիրն ստորագրել է շաբաթ օրը` Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ստորագրելուց մեկ օր անց: Ֆրանսիայի կողմից միջնորդավորված զինադադարի պլանը կոչ է անում, որպեսզի ռուսական ուժերը զբաղեցնեն այն դիրքերը, որոնք գործում էին մինչև Հարավային Օսիայում` Վրաստանում Ռուսաստանի աջակցությունը վայելող չճանաչված տարածքում, պատերազմական գործողությունների բռնկումը:
Հարավային Օսիայի, ինչպես նաև Վրաստանի մեկ այլ չճանաչված տարածքի` Աբխազիայի անջատողական ղեկավարները նույնպես ստորագրել են այդ փաստաթուղթը:
Ուրբաթ օրը Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն ասել է, որ Ռուսաստանը պետք է վերջ դնի Վրաստանի ճգնաժամին` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի և այլ պետությունների հետ հարաբերությունները բարելավելու նկատառումով: Իր շաբաթական ռադիոելույթում նախագահ Բուշը Ռուսաստանի կողմից Վրաստան ներխուժումը որակել է "բացարձակապես անընդունելի":
Շաբաթ օրը նախագահ Բուշը Տեխասի իր առանձնատանը հանդիպելու է պետական անվտանգության խորհրդականներին, ովքեր վերադարձել են Ֆրանսիա և Վրաստան կատարած փաստահավաք այցից: Նրանց թվում է նաև Կոնդոլիզա Ռայսը:
Զինադադարի
փաստաթղթի ստորագրման մասին հայտարարությունն արվել է շաբաթ օրը Կրեմլի խոսնակի
կողմից:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը զինադադարի մասին փաստաթղթի
կրկնօրինակն ստանալու վերաբերյալ հայտարարություն էր տարածել: Համաձայն նախարարության
տվյալների` փաստաթուղթը նույն էր, ինչ Մոսկվայում Հարավային Օսիայի և Աբխազիայի
անջատողական ղեկավարների կողմից արդեն իսկ ստորագրված փաստաթուղթը:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին զինադադարի փաստաթուղթն ստորագրել էր ուրբաթ օրը` ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո: Նա մատնանշել է, որ փաստաթուղթն ստորագրել է միայն բանակցությունները միջնորդող Ֆրանսիայի կողմից "պարզաբանումներ" ստանալուց հետո:
Ռայսը
հայտարարել է, որ այդ պայմանագրի համաձայն ռուսական զորքերը պետք է անմիջապես
հեռանան Վրաստանի տարածքից:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն ասել է, որ Ռուսաստանը պետք է վերջ դնի
Վրաստանի ճգնաժամին, որպեսզի բարելավի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի և
այլ պետությունների հետ հարաբերությունները:
Նախագահ Բուշը հորդորել է Ռուսաստանին հարգել Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հետևողական լինի Վրաստանի տարածքից իր զորքերը հեռացնելու խոստմանը:
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի մարդասիրական աջակցություն ցուցաբերել Վրաստանին և կոչ է արել, որպեսզի Ռուսաստանը բաց պահի հաղորդակցման և տրանսպորտի գծերը:
Ուրբաթ օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռայսն իր աջակցությունն է հայտնել Վրաստանի անկախությանը և ժողովրդավարական համակարգին:
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը սատարում է Վրաստանում միջազգային խաղաղապահ "անաչառ" ուժերի տեղակայման գաղափարին: