Մատչելի հղումներ

Ռուսաստանի միջուկային աջակցությունը Վենեսուելային


Ռուսաստանը համաձայնել է աջակցել Վենեսուելային՝ միջուկային կայանի նախագծման և կառուցման աշխատանքներում:

Հարավային Ամերիկա կատարած առաջին այցի ընթացքում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը քննարկել է միջուկային էներգիայի շուրջ համագործակցության հնարավորությունները:

Վենեսուելայի նախագահ Հյուգո Չավեզը հայտնել է, որ ատոմային կայանի կառուցումը միտված է "խաղաղ նպատակներվ"ատոմային էներգիայի արտադրմանը և չունի ռումբ ստեղծելու որևէ մտադրություն:

Երկու ղեկավարները նաև ստորագրել են երկու երկների միջև ֆինանսական և ռազմական կապերն ամրապնդող համաձայնագիր: Նրանք պաշտոնապես հաստատել են Վենեսուելայի արևելքում նավթի և գազի արդյունահանման համատեղ ձեռնարկություն հիմնելու մտադրությունը:

Վերջին տարիներին Վենեսուելան ամրապնդել է Ռուսաստանի հետ կապերը: Այն ավելի քան 4 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական արտադրության զենքի գնումներ է կատարել:

ԱՄՆ-ը Վենեսուլային նախկինում հորդորել է դադարեցնել սպառազինությունը՝ հայտարարելով, որ նման գործողությունները կարող են վտանգել տարածաշրջանի անվտանգությունը:

XS
SM
MD
LG