Մատչելի հղումներ

Ռուսաստանը և Կուբան համագործակցության պայմանագրեր են ստորագրել


Այս շաբաթ Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հանդիպումը, որի շրջանակներում երկու երկրների պաշտոնյաները համագործակցության մի շարք պայմանգրեր են ստորագրել:

Սառը պատերազմի օրոք դաշնակիցներ հանդիսացող այս երկու երկրների ղեկավարները համաձայնել են միջպետական հարաբերությունները հասցնել “ռազմավարական գործընկերության” մակարդակի:

Համագործակցության շրջանակներում Ռուսաստանը հանձն է առել Կուբային փոխառություններ տրամադրել` վերջինիս կողմից ռուսական արտադրության գյուտնտեսական և արդյունաբերական սարքավորումների ձեռքբերման նպատակով: Ռուսաստանը նաև պատրաստվում է 25,000 տոննա հացահատիկ տրամադրել` աջակցելու կղզու պարենի խնդիրների հաղթահարմանը: Նախագահ Կաստրոն Ռուսաստանում է գտնվում մեկշաբաթյա այցով, որը երկկողմանի հարաբերությունների խթանման նպատակ է հետապնդում: Նախագահ Մեդվեդևի խոսքերով, այցը կարևոր ձեռքբերում է ռուս-կուբայական հարաբերություններում:

Կուբայի ղեկավարի նման բարձրաստիճան այց վերջին անգամ տեղի է ունեցել 1986 թ., երբ Մոսվա էր ժամանել Ռաուլ Կաստրոյի եղբայր Ֆիդել Կաստրոն:

Ի դեպ, միջպետական հարաբերությունների խթանման նպատակով, Դմիտրի Մեդվեդևը Կուբա էր այցելել անցյալ տարվա նոյեմբեր ամսին: Երկու պետությունների միջև անցյալ տարի նաև կնքնվել է տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված առևտրային պայմանագիր`20 միլիոն դոլարի չափով:

Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միությունը Կուբայի հիմնական աջակիցն է եղել, սակայն 1991թ. Խորհրդային Միության փլուզումը մեծ վնաս հասցրեց Կուբայի տնտեսությանը և հանգեցրեց Հավանայի և Մոսկվայի միջև հարաբերությունների լարվածություն առաջացմանը:

XS
SM
MD
LG