Մատչելի հղումներ

Կոնդոլիսա Ռայսն ավարտել է Միջին Արևելք իր այցը`չարձանագրելով որևէ առաջընթաց


Ամերիկայի Միացյալ Նահանգների արտգործնախարարն ավարտել է խաղաղարար առաքելությամբ կատարած իր այցը Իսրայել և Պաղեստինական տարածքներ: Սակայն, այցի ընթացքում առաջընթաց չի արձանագրվել:

Կոնդոլիսա Ռայսն իր այցն ամփոփել է Իսրայելի պաշտպանության նախարարի և Պաղեստինի վարչապետի հետ առակողմ հանդիպումով: Սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանու ներքո Երուսաղեմում և Արևմտյան ափում երկու օր շարունակվող բանակցությունները որևէ արյդունք չեն տվել:

Այցի առանձնահատկություններից էր արտգործնախարար Ռայսի սովորականից տարբերով խիստ քննադատությունը Իսրալի հասցեին` Արևելյան Երուսաղեմում և Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի տարածման առնչությամբ: Մինչև Իսրայելից մեկնելը Կոնդոլիսա Ռայսը մամլո ասուլիս չի տվել, սակայն արդեն իսկ կիրակի օրը նա ակնհայտորեն զայրույթ է արտահայտել Արևելյան Երուսաղեմում, որը պաղեստինցիները համարում են իրենց ապագա մայրաքաղաքը, շուրջ հազար երեք հարյուր նոր բնակավայր կառուցելու Իսրայելի ծրագրերի առչությամբ:

“Հակամարտության կողմերից ոչ մեկն էլ չպետք է այժմ այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կարող են խոչընդոտել բանակցությունների արդյունքները: Ցանկանում եմ հստակեցնել, որ ԱՄՆ-ի տեսանկյունից այս գործընթացը չի կարող ազդեցություն ունենալ բանակցությունների վերջնական կարգավիճակի վրա այդ թվում նաև վերջնական սահմանների շուրջ: Այս բոլոր խնդիրների շուրջ կողմերն իրենք պետք է բանակցեն.” ասել է արտգործնարար Ռայսը:

Իսրյալն ասում է, որ իրավունք ունի կառուցապատումներ իրականացնել Երուսաղեմի ցանկացած հատկվածում, քանի որ այն ցանկացած խաղաղության պայմանագրի համաձայն պետք է լինի հրեական պետության մայրաքաղաքը:

Իսրայելկան կողմի խոսնակ Մարկ Ռեգևն ասել է, որ կան տարաձայնություն, սակայն` ոչ ճգնաժամ: “Հաջողությունը երաշխաավորված չէ: Մեր առջև այժմ բազմաթիվ զգայուն խնդիրներ են ծառացած, սակայն ես կարող եմ ասել, որ մենք Իսրայելում, և համոզված եմ նաև պաղեստինական ղեկավարությունը նույնպես, պատրաստակամ են ավարտին հասցնել այս գործընթացը.” նշել է նա:

Պաղեստինցի վերլուծաբան Մահդի Աբդել Հադին առավել հոռետեսական կարծիք ունի: Նա ասում է, որ բնակեցման գործընթացը խոչընդոտում է խաղաղության գործընթացին: “Հողերը Իսրայելի հսկողության տակ են: Արդյունքում աճում է ատելությունը, անբավարարվածությունը և զայրույթը պաղեստինցիների շրջանում:”

Բնակեցումների, պաղեստինցի փախստականների և Երուսաղեմի կարգավիճակի շուրջ տարաձայնություններն առավել անիրական են դարձնում մինչև այս տարվա վերջ խաղաղություն կնքելու ԱՄՆ-ի նպատակի իրականացումը:

XS
SM
MD
LG