Մատչելի հղումներ

Ռայսն Իրանի միջուկային ծրագրի շուրջ մոտեցման փոփոխություն է ակնկալում


ԱՄՆ-ի արտգործնախարար Կոնդոլիսա Ռայսն հույս է հայտնել, որ շաբաթ օրը Ժնևում Իրանի միջուկային ծրագրի գծով բանակցությունների գլխավոր պատասխանատուի հետ կայանալիք վճռական հանդիպման արդյունքում փոփոխություն կարձանագրվի միջազգային հանրության և պաշտոնական Թեհրանի միջև վերջինիս միջուկային ծրագրի շուրջ ծագած հակասությունների առումով: Բանակցություններին առաջին անգամ կմասնակցի ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցիչը:

Փոխարտգործնախարար Ուիլիամ Բըրնսի Ժնևի բանակցություններին մասնակցությունը Բուշի վարչակարգի որդեգրած քաղաքականության փոփոխության նշան է, քանի որ պաշտոնական Թեհրանի հետ անմիջական կապը կասեցվել էր` վերջինիս ուրանի հարստացման ծրագիրը դադարեցնելու պարտականություն չստանձնելու համատեքստում:

Արտգործնախարարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Ռայսը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի այս քայլը կխրախուսի Իրանին ընդունել միջազգային առաջարկների փաթեթը և կասեցնել միջուկային զենքերի մշակմանը հանգեցնող տեղխնոլոգիաների ստեծմանն ուղղված փորձերը. “Մենք հստակ ասել ենք, որ ցանկացած պետություն կարող է փոխել իր մոտեցումը,” ասել է Ռայսը: “ԱՄՆ-ը մշտական թշնամիներ չունի, և մեր այս քայլն ազդարարում է, որ ԱՄՆ-ը լիովին ստարում է այն հնարավորթյանը, որ Իրանը կարող է բարելավված հարաբերություններ ունենա միջազգային հանրության հետ: Կտեսնենք, թե շաբաթ օրը ինչ արդյունքներ կտա, բայց ահա սա է այն մոտեցումը, որ Բիլ Բըրնսը կհաղորդի:”

Բըրսնը, ով երրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է արտգործնախարարությունում, Եվրոպական Միության գլխավոր դիվանագետ Խավիեր Սոլանայի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների և Գերմանիայի դիվանագետների հետ մեկտեղ կհանդիպի Իրանի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլիին:

Ակնկալվում է, որ Իրանն իր պատասխանը կտա հունիսին ներկայացված առաջարկների ընդլայնված փաթեթի առնչությամբ: Առաջարկների նպատակն է պաշտոնական Թեհրանին համոզել կասեցնել ուրանի հարստացմանն ուղղված գործողությունները և վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

Ուրանի հարստացման ծրագրի կասեցումը կնշանակի Իրանի դեմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների կասեցում: Սոլանան նաև առաջարկել է այսպես կոչված վեցշաբաթյա նախաբանակցային շրջան, որի ընթացքում որևէ նոր պատժամիջոց չի կիրառվի, եթե Իրանը դադարեցնի ընդլայնել ուրանի հարստացման իր կարողությունները:

Ռայսն ասել է, որ Բըրնսի Ժնևի բանակցություններին մասնակցությունը “հզոր ազդանշան է” աշխարհին, որ Բուշի վարչակարգն ամենայն լրջությամբ է մոտենում Իրանի հետ միջուկային հարցի շուրջ դիվանագիտության` միևնույն ժամանակ նույն խստությամբ ներկայացնելով իր հիմանարար պահանջն առ այն, որ պաշտոնական Թեհրանը կասեցնի ուրանի հարստացումը քաղաքական մեկուսացումից խուսափելու նկատառումով:

ԱՄՆ-ի պաշտոնյաները չեն ակնարկում, թե ինչպիսին կլինի Իրանի դիրքորոշումը: Սակայն նրանք նշում են, որ Իրանի պաշտոնյաների կողմից վերջին շաբաթներին արված հայտարարությունները թույլ են տալիս մտածել, որ առնվազն ներպետական մակարդակում քննարկումներ են տեղի ունենում ուրանի հարստացման ծրագրի կասեցման շուրջ:

XS
SM
MD
LG