Մատչելի հղումներ

Կիպրոսի վերամիավորումը


Կիպրոսի հույն և թուրք առաջնորդները հանդիպելու են ուրբաթ օրը` ուսումնասիրելու բաժանված կղզու վերամիավորման շուրջ բանակցությունները սեպտեմբերին վերսկսելու հնարավորությունները: Վերլուծաբանների մեծ մասը հուսով են, և շատերը պնդում են, որ սա կարող է Կիպրոսը վերամիավորելու վերջին հնարավորությունը լինի:

Կիպրոսը բաժանվել է եղել երկու մասի դեռևս 1974թ. Թուրքիայի ներխուժումից հետո, որը հաջորդեց պաշտոնական Աթենքի կողմից կազմակերպված իշխանափոխության և կղզու հսկողությունը ստանձնելու փորձին: Կիպրոսի թուրքական հյուսիսն անջատվեց, սակայն մինչ այժմ միջազգային ճանաչում չի ստացել: Կիպրոսի հունական հարավը դարձել է Եվրոպական Միության անդամ:

Հաշտեցման ամենավերջին փորձը ձախողվեց 2004թ., երբ հունական մասը մերժեց ՄԱԿ-ի վերամիավորման ծրագիրը, որը թուրքական մասը հավանության էր արժանացրել:

Այնուամենայնիվ, շատ վերլուծաբաններ ասում են, որ այժմ քաղաքական մթնոլորտն առավել բարենպաստ է հաշտեցման համար` հաշվի առնելով հյուսիս-հարավ սահմանում և Թուրիայի և Հունաստանի միջև կայուն և անվտանգ իրավիճակը: Գայել Հոլսթ-Ուորհաֆթը` Քորնել համալսարանի Միջերկրական ծրագրի տնօրըենն ասում է, որ երկու կողմերի համայնքների` սահմանափակումները նվազեցնելու ցանկության հետ մեկտեղ նրանց ղեկավարների մինջև վերջերս տեղի ունեցած բանակցությունները վերամիավորման շուրջ թարմ հետաքրքրություն են առաջացրել:

Վերամիաովորումը թույլ կտա երկու կողմերին առաջընթաց արձանագրել: Քաղաքագետ Դանիել Լինդլին կարծում է, որ տասնամյակներ շարունակ գործադրվող տնտեսական պատժամիջոներից հետո, Կիպրոսի թուրքական մասը պատրաստակամ է ընդունել այնպիսի որոշում, որը թույլ կտա նրանց օտվել Եվրոպական Միության անդամակցությունից և աջակցությունից: Նա նաև նշել է, որ հունական մասն ակնկալում է, որ հաշտեցուման ցանկացած տարբերակ կներառի Թուրքիայի ռազմական ուժերի դուրսբերում և տարածքային հակասությունների հանգուցալուծում: “Հույներին կվերադարձվի մոտավորապես կղզու տարածքի տասը տոկոսը ևս, ինչը նրանց կտա ողջ կղզին կառավարելու հնարավորություն, ինչը կարևոր է նրանց համար: Սակայն դա է թուրքական մասի մտավախությունը, որովհետև նման հանգուցալուծման դեպքում Կիպրոսը կդառնա հունական կողի, իսկ թուրքերը կդառնան փոքրամասնություն: Սակայն կարծում եմ`այժմ նրանք պատրաստ են նման փոխզիջման: Իսկ Եվրոպական Միությունը հանձն է առել վերամիավորման արդյունքում ստացված մեկ պետությանը ընդունել որպես Եվրոպական Միության անդամ:”

Սակայն եթե կղզու վերամիավորման այս փորձը ձախողվի, վերլուծաբանները կարծում են, որ դա մեծ հետեվանքներ կունենա Թուրքիայի և Եվրոպական միության համար: Թուրքիան ստիպված կլինի լուծել Կիպրոսի խնդիրը մինչը ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալը, և այն եվրոպացիները, ովքեր չեն ցանկանում Թուրքիային ԵՄ-ի լիիրավ անդամ տենսել, կարող են Կիպրոսի հարցն օգտագործել որպես նախապայման ԵՄ անդամակցության: Այսպես է կարծում ԱՄՆ-ում գերմանական Մարշալի ֆոնդի ներկայացուցիչ Յան Լեսերը: “Առնվազն տասը-տասնհինգ տարի կպահանջվի Թուրքիայի անդամակցության համար: Դա բավականին ժամանակ է փոփոփխությունների համար, սակայն հաշվի առնելով Եվրոպայում Թուրքիայի նկատմամբ ձևավորված բացասական մոտեցումը` անդամակցությունը դժվար կընդունվի երվրոպացիների կողմից: Սակայն այնուամենայնիվ տեղի է ունենում Թուրքիայի շարունակական ինտեգրում Եվրոպային, և եթե նույնիսկ Թուրքիան չդառնա ԵՄ անդամ, Կիպրոսի խնդրի հանգուցալուծումը մեծապես կաջակցի ինտեգրման այս գործընթացին:

Այն հանգամանքը, որ Կիպրոսի վերամիավորման փորձի ձախողումը կհանգեցնի երկու անկախ պետությունների ստեծմանը, շատերին է մտահոգում: Միջազգային ճգնաժամային խումբ կազմակերպության ավագ վերլուծաբան Հյու Փոուփն ասում է, որ բաժանումը կարող է խոչընդոտել Թուրքիայի ԵՄ անդամակցությունը և ռազմական լարվածություն ստեղծել ԵՄ-ի անդամ Հունաստանի հետ: “Անցյալում Կիպրոսն ԵՄ-ի անդամ չէր, և խնդրի հանգուցալուծումը ԵՄ-ի համար առաջնային չէր: Ցանկացած հնարավորության դեպքում Հունաստանն այդ հարցը բարձրացնում էր, սակայն այժմ Կիպրոսի հունական մասը ԵՄ-ի անդամ է և պահանջներ է ներկայացնում այդ կարգավիճակում: Այս խնդիրը առավել մտահոգիչ է դարձել Բրյուսելի համար նաև այն պատճառով, որ Եվրոպական Միությունը պաշտոնական հարաբերություններ չի կարող ունենալ ՆԱՏՕ-ի հետ, քանի որ Կիպրոսի հունական մասը ԵՄ-ի անդամ է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Եվ քանի դեռ Կիպրոսի խնդիրը հանգուցալուծված չէ, կողմերից և ոչ մեկը թույլ չի տա, որ պաշտոնական կապ լինի:”

Մյուս կողմից Յան Լեսերը նշում է, որ Կինպրոսում անվտանգության սպառնալիքի նվազեցումը փոխել է կղզու աշխարհագրական և ռազմավարական նշանակությունը, ինչը թույլ է տալիս շահագրգռված կողմերին վերանայել այս 34 շարունակվող հակամարտությունը: “Մեկ տասնամյակ առաջ Կիպրոսի խնդիրը Արևելյան միջերկրական տարածաշրջանում հիմնական խնդիրներից էր անվտանգության առումով, սակայն այժմ այդպես չէ: Կղզու շատ բնակիչներ նույնիսկ փորձում են հասկանալ, թե արդյոք կղզին այժմ որևէ ռազմավարական նշանակություն ունի:”

Կիպրոսի խնդիրն ուսումնասիրող շատ վերլուծաբաններ լավատեսորեն են տրամադրված և կարծում են, որ վերամիավորման այս փորձը հաջողությամբ կպսակվի, քանի որ այժմ վերամիավորումը բարենպաստ է բոլոր կողմերի համար:

XS
SM
MD
LG