Հանրապետական կուսակցության ազգային համագումարի չորեքշաբթի օրվա երեկոյան նիստում ԱՄՆ-ի բնակչությանն առաջին անգամ ելույթով պատրաստվում է դիմել Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածու Ջոն Մքքեյնի թիմակից` փոխնախագահի թեկնածու Ալասկա նահանգի նահանգապետ Սարա Փեյլինը:
Մինչ
Մինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում նահանգապետ Փեյլինը պատրաստվում է ինքն իրեն
ներկայացնել, վերջին օրերի ընթացքում նահանգապետի և նրա ընտանիքի վերաբերող բազմաթիվ
մանրամասներ են բացահայտվել, այդ թվում` նրա անչափահաս դստեր մինչումասնական կապից
հղիությունը:
Նահանգապետ Փեյլինի ելույթը նախատեսված է համագումարի երրորդ օրը` լրատվամիջոցների կողմից նրա թեկնածությանը վերաբերող խնդիրների լայնածավալ քննարկումներից հետո: Համագումարի մեկնարկից մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի հարավային ծովածոցին հարված հասցրած Գուստավ փոթորկի պատճառով համագումարի հետաձգման արդյունքում պարզ չէր, թե կոնկրետ երբ է լինելու նահանգապետի ելույթը:
Նահանգապետ
Փեյլինն առաջին կինն է, որ Հանրապետական կուսակցության կողմից երբևէ առաջադրվել է
որպես փոխնախագահի թեկնածու: Սոցիալ-պահպանողական գաղափարակիր Փեյլինը, ըստ
տեղեկությունների, վառ բնավորության տեր անձնավորություն է, որսորդության և
եղջերուի մսից կոտլետների սիրահար: Այդուհանդերձ, նահանգապետի անակնկալ
թեկնածության առաջադրումից հետո լրատվամիջոցների կարճատև ոգևորվածությանը հաջորդեց
նրան վերաբերող վիճահարույց տեղեկությունների շարքը. այդ թվում` նրա դստեր
հղիությունը, Ալասկա նահանգում խիստ քննադատության արժանացած նավթային ծրագրի
սատարումը, ինչպես նաև անդամակցությունը Ալասկա նահանգի այն կուսակցությանը, որը
պայքարում է, որպեսզի Ալասկայի բնակիչներին թույլ տրվի որոշել` արդյոք Ալասկան
պետք է անկախանա Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
Նյու Յորք քաղաքի նախկին
քաղաքապետ և երբեմնի նախագահի թեկնածու Ռուդի Ջուլիանին կարծում է, որ որպես
նահանգապետ Փեյլինը գործադիր պաշտոնավորության փորձառությունն առավել հարուստ է`
Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածու Բարակ Օբամայի համեմատությամբ:
Միևնույն ժամանակ նա ասել է, որ Փեյլինը պետք է Համագումարի իր ելույթի և
ընտրարշավի ընթացքում ապացուցի, որ արժանի է իրեն վստահված պատասխանատվությանը: "Այսօր
նա պետք է լավ ելույթ ունենա և հարցերին լավ պատասխանի: Նա պետք է ցույց տա, որ
լավ է տիրապետում իրավիճակին: Կարծում են, նա հաջողությամբ դա կանի," ասել է
Ջուլիանին "Բարի լույս, Ամերիկա" հաղորդմանը տված հարցազրույցում:
Սենատոր Մքքեյնի ընտրարշավի պատասխանատուները պնդում են, որ մանրազնին ուսումնասիրել են նահանգապետ Փեյլինի անցյալը և փորձառությունը նախքան փոխնախագահի թեկնածության առաջադրումը: Միևնույն ժամանակ, նրանք տեղեկացրել են, որ մինչև թեկնածության առաջադրումը Արիզոնայի սենատոր Մքքեյնն ընդամենը մեկ անգամ է հանդիպել Փեյլինին, և որ առաջադրման նախօրեին վերջինիս հետ մանրամասն հարցազրույց են անց կացրել ընտրարշավի համապատասխան ներկայացուցիչները:
Երեքշաբթի
օրը Հանրապետական կուսակցության ազգային համագումարն առանձնացել է կուսակցության
գաղափարախոսությունը գովաբանող քաղաքականությամբ:
Նախագահ
Բուշը Սպիտակ տնից արբանյակային կապով տասը րոպեանոց իր ելույթում գովաբանել է
սենատոր Ջոն Մքքեյնին` հիշատակելով Իրաքի պատերազմի համատեքստում նրա ռազմական
փորձառությունը և նշելով, որ նա է այն թեկնածուն, ով ամերիկացիներին կարող է պաշտպանել
հնարավոր ահաբեկչական գործողություններից: "Մենք շատ վտանգավոր աշխարհում ենք
ապրում: Մեզ անհրաժեշտ է նախագահ, ով քաղել է 2001թ. սեպտեմբերի 11-ի դասերը. այն է` Ամերիկան
պաշտպանելու համար մենք պետք է հարձակողական դիրք գրավենք, հարձակումները կանխենք
մինչև դրանց իրականացումը և չսպասենք, որ մեզ նորից հարված հասցվի: Այդ անձը Ջոն
Մքքեյնն է," ասել է նախագահ Բուշը:
Ներկաներից ոմանք էլ
իրենց ելույթներում շեշտադրել են դեմոկրատների` այդ թվում Բարակ Օբամայի քննադատությունը:
Սենատոր Ջո Լիբերմանը` 2000թ. նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի թեկնածուն, որ այժմ գրանցված է որպես անկախ սենատոր, ասել է, որ սատարում է սենատոր Մքքեյնին, քանի որ "երկրի ապագան առավել կարևոր է, քան կուսակցական պատկանելությունը":
Համագումարի անցկացման շենքի շրջակայքում շարունակվել են
բողոքի ակցիաները, որոնց ընթացքում մարդիկ են ձերբակալվել: Ակնկլավում է, որ նման
ակցիաները կշարունակվեն մինչև համագումարի ավարտը, որը կեզրափակվի սենատոր
Մքքեյնի` նախահագի թեկնածությունը պաշտոնապես ստանձնելու ելույթով: