Մատչելի հղումներ

Ամերիկյան ֆուտբոլի վերադարձը Բրիտանիա


Ամերիկյան պրոֆեսիոնալ ֆուտբոլի Ազգային լիգայի խաղերից մեկն անցկացվեց Անգլիայում`ֆուտբոլի հայրենիքում: Բրիտանիայում հեռուստատեսությամբ շարունակ խաղը հեռարձակելու շնորհիվ`այս մարզաձևը հետաքրքրեց շատերին: Այս հիրավի ամերիկյան խաղը երեք տարի անընդմեջ մարզադաշտերը լիքն է պահում: Լոնդոնի Ուիմբլի մարզադաշտում Նոր Անգլիայի Պատրիոտները հանդիպեցին Տամպա Բեյի Բաքընիերներին: Մրցաշարի երկու թիմերի համար էլ Լոնդոնում խաղալը առանձնահատուկ փորձ էր:

Բրիտանիայից, Իռլանդիայից և Եվրոպայի մայրցամաքից մարզասերները եկել էին դիտելու երբեմնի օտար այս խաղը` ամերիկյան ֆուտբոլը, որն այսօր լայն տարածում է ստացել:

Մարզասերները կրում էին Ֆուտբոլի ազգային լիգայի բոլոր թիմերի մարզաշապիկներ:

Երեք տարի անընդմեջ ամերիկյան Ֆուտբոլի ազգային լիգան մեկ խաղ կազմակերպում է Ուիմբլիի 84-հազարանոց մարզադաշտում:

Ամբողջ խաղի ընթացքում Նոր Անգլիայի թիմը վերահսկում էր խաղը`: 35-7 հաշվով պարտության մատնելով Տամպա Բեյի Բաքընիերներին:

Պատրիոտների հայտնի եզրային խաղացող Ուես Ուելքերն առաջին անգամ էր Եվրոպայում:

“Ես դասական ֆուտբոլի մեծ սիրահար եմ և մեծացել եմ այդ ֆուտբոլը խաղալով: Հրաշալի զգացողություն էր, երբ նրանք ալիք էին անում, ու ոչինչ այլևս չէր լսվում: Սա մի յուրօրինակ փորձ էր ինձ համար”,- իր զգացումների մասին պատմում է նա:

Նրա թիմակից քառորդ-պաշտպան Թոմ Բրեդլիի համար նունյպես Անգլիայում խաղալը զվարճալի էր:

“Առաջին հարվածից առաջ բոլոր լույսերը վառվեցին, բոլորը ոգևորված էին: Ալիքը կարող էր տևել տաս րոպե, այդպիսի բան ԱՄՆ-ում հաճախ չես տեսնի, և մարզասերներին դա ոգևորում էր: Սա մեծ առավելություն էր. գալ և խաղալ այստեղ, այսպիսի փորձ որևէ այլ տեղ չէի ունենա: Մենք հեռանում ենք 1-0 միջազգային հաշվով”,-ասում է նա:

Հաշվի առնելով մեծ հետքրքրությունը` լիգան նախատեսում է ավելացնել խաղերը Բրիտանիայում:

Խաղից երկու օր առաջ Պատրիոտները մարզվեցին Լոնդոնի Բրիթ Օվալ քրիքեթի մարզադաշտում: Ազգային լիգայի խոսնակ Նեյլ Ռեյնոլդսը այսպես է բացատրում իրողությունը:

“Ակնհայտ է, որ Լիգան նախագահող Ռոջըր Գուդելը շատ ոգևորված է. վերջերս դաշտի սեփականատերերի հետ հանդիպմանը նրանք խոսել են այս շուկան ընդլայնելու մասին: Նա առաջարկում է երկու խաղ: Դա բնական է: Մեկ խաղ հաջողություն է ունենում, կցանկանայիք հյուրընկալել երկուսը, իսկ չորսը: Եթե այդպես է, գուցե մտածենք ֆրենչայզինգի մասին: Սա փոքր քայլ է, մենք փորձում ենք առաջ շարժվել”:

Սակայն մարզասերների կարծիքները միանշանակ չեն:

“Ավելի լավ է մեկ խաղ լինի, այդպես յուրահատուկ է: Եթե երկու խաղ կազմակերպվի, դա կկորցնի իր արժեքը, երկուսը շատ հագեցնող կլինի: Հստակ, ավելի լավ է տարվա մեջ մեկ խաղ լինի միայն”:

Քանի դեռ մարզասերները մնացած խաղերը դիտում են հեռուստացույցով, Բրիտանիայում Ֆուտբոլի ազգային լիգայի ընդլայնման մասին խոսակցությունները չեն դադարի:

XS
SM
MD
LG