Մատչելի հղումներ

Նախագահ Բուշը վեց անձի Ազատության մեդալ է շնորհել


Ազատության մեդալը նախագահի շնորհած ամենաբարձր քաղաքացիական հարգանքի նշանն է: Հինգշաբթի օրը նախագահ Բուշը նման մրցանակներ է շնորհել վեց անձի: Այս տարի Նախագահի Ազատության մեդալի են արժանացել ՄԻԱՎ/ՁԻԱՀ հետազոտող գիտնական դոկտոր Էնթոնի Ֆոչին, Հոլոքոսթը վերապրած արժանահիշատակ կոնգրեսմեն Թոմ Լանթոսը և այլոք:

Զինված ուժերի համատեղ աշխատակազմի ղեկավար գեներալ Փիթեր Փեյսը նույնպես նրանց թվում է: Անցյալ տարի Բուշի վարչակարգը հրաժարվեց Փիթեր Փեյսին երկրորդ անգամ այդ պաշտոնում առաջադրելուց:

Այդ կապացությամբ նախագահ Բուշն ասել է. “Գեներալ Փեյսն իր ռազմական կարիերան ավարտել է այնպես, ինչպես սկսել է. այն է` իր երկրի հանդեպ տածած սիրով և ռազմըկների հանդեպ նվիրվածությամբ: Հանուն իր երկրի անձնատուր ծառայության և մեր զինծառայողների շահերին առաջնություն տալու համար է, որ և հպարտությամբ Ազատության նախագահական մեդալը հանձնում եմ գեներալ Փիթ Փեյսին:”

Մեդալին արժանացել են նաև երկու բժիշկ: Ջոն Հոփկինս համալսարանից Դոկտոր Բենջամին Քարսոնը մանկական նյարդավիրաբուժության բնագավառում առաջնային դեր է խաղացել: Նախագահ Բուշը մրցանակը շնորհել է նաև Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտից դոկտոր Էնթոնի Ֆոչիին: Նախագահն ասել է, որ Ֆոչին մեծապես նպաստել է ՁԻԱՀ-ի ըմբռնմանը և բուժման մեթոդներին: “Երեք տասնամյակ առաջ անհայտ մի ժանտախտ սկսեզ հազարավոր մարդկանց կյանքեր խլել ամբողջ աշխարհում: Մինչև այս հիվանդությունն իր անունը կգտներ, դոկտոր Էնթոնի Ֆոչին արդեն պայքարում էր դրա դեմ:”

Մրցանակակիրների թվում է նաև թոշակի անցած դաշնային դատավոր Լորենս Սիլբերմանը: 2004թ. Սիլբերմանը համանախագահում էր մինչ-Իրաքյան պատերազմը ստացված տեղեկությունների ձախողումն ուսումնասիրող Սպիտակ տան հանձնախումը:

Մրցանակակիրներից երկուսը Դեմոկրատական կուսակցության ակնառու դեմքերից են: Դոննա Շալալան Բիլ Քլինթոնի նախագահության շրջանումմ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար էր: Իսկ կոնգրեսական Թոմ Լանթոսը, ով այս տարվա սկզբին վախճանվել է, Հոլոքոստթից միակ փրկված կոնգրեսականն է: Նախագահ Բուշը նշել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Լանթոսը մարդու իրավունքներին վերաբերող ցանակացած պայքարի ջատագովներից է եղել: “Մենք խորը կսկիծով ենք հիշում նրա առնական ձայնը և վառ արտահայտված հունգարական արտասանությունը: Մենք կարոտով ենք հիշում նրա մեծահոգությունը և մարդու իրավունքների և ազատությունների պայքարում նրա գործունեությունը:”

Նախագահ Բուշը հետմահու մեդալը հանձնել է կոնգրեսականի տիկոջը` Անետային:

XS
SM
MD
LG