Մատչելի հղումներ

Քաղաքական ճգնաժամ Լիբանանում


Լիբանանի ընդդիմադիր առաջնորդները համաձայնության են եկել վերջ դնել տասնութ ամիս շարունակվող քաղաքական հակամարտությանը, որը երկիրը նոր քաղաքացիական պատերազմի շեմին էր կանգնեցրել: Լիբանանի քաղաքականության և խնդրահարույց հարցերի շուրջ Ամերիկայի Ձայնից Ջուդիթ Լեթամը զրուցել է լիբանանցի, պաղեստինցի և սիրիացի լրագրողների հետ:

Այս շաբաթվա սկզբին Քաթարի Դոհա քաղաքում տեղի ունեցած Լիբանանի Հեզբուլլահի առաջնորդած ընդդիմության և արևմտամետ կառավարության միջև բանակցություններում հետընթաց արձանագրվեց, քանի որ ընդդիմությունը հրաժարվեց Քաթարի այն առաջարկը, որ հակառակորդ կողմերը նոր նախագահ ընտրեն և միասնական կառավարություն կազմեն մինչև նոր ընտրական օրենք մշակելը: Ինչպես կառավարությունը, այնպես էլ ընդդիմությունն այնպիսի փոփոխություններ էին ակնկալում, որոնք նրանց առավելություն կտային հաջորդ տարի կայանալիք խորհրդրարանական ընտրություններում: Ընդդիմությունը պահանջում էր Լիբանանի 30 հոգանոց կառավարության մեկ երրորդից ավելի պաշտոնների զբաղեցումը, սակայն ներկա համաձայնության համապատասխան ընդդիմությունը կստանա առնվազն տասնմեկ նախարարական պաշտոն: Բացի այդ, երկու կողմերն էլ այժմ համաձայն են, որ Խորհրդարանի խոսնակը կոչ անի զորքերի գլխավոր հրամանատար գեներել Միշել Սուլեյմանին ընտրվել նախագահի պաշտոնում, որը անցյալ տարվա նոյեմբեր ամսից թափուր է:

Բեյրութի Դեյլի սթար օրաթերթից Հաննա Անբարն ասում է, որ Դոհայի հանդիպումները հաջողության չհասան որոշ կարևոր խնդիրների շուրջ, ինչպես օրինակ այն, որ Հեզբուլլահը հրաժարվեց քննարկել հնարարոր ապազինումը: Պարոն Անբարը նշում է, որ 1990թ. 15 տարի տևած քաղաքացիական պատերազմի ավարտման համաձայնագրով Լիբանանի զինված խմբերի մեծ մասը ապազինվեցին, սակայն Հեզբուլլահին թույլատրվեց զինված մնալ` Իսրայելի դեմ պայքարելու համար: Պարոն Անբարն ասում է, որ –ճգնաժամի պատճառը կայունության բացակայությունն է և որ այս ամիս տեղի ունեցած բռնությունները բացասաբար են անդրադարձել Լիբանանի ժողովրդի վրա:

“Բռնությունների ազդեցությունը ամենուր է, այլ ոչ միայն Բեյրութում: Գները հսկել հնարավոր չէ, առաջնային անհրաժեշտության ապրանքների գները աճել են 300-400 տոկոսով: Պարզ չէ` արդյոք այս տարի կլինեն այցելուներ թե ոչ, ինչը էական դեր է խաղում այս երկրի համար: Բռնությունների արդյունքում պարզ դարձավ, որ զորքը ի վիճակի չէ պաշտպանել մարդկանց: Կառավարությունը նույնպես չկարողացավ պաշտպանել մարդկանց: Պետք է նշել, որ քաղաքացիները կեսը խիստ զինված է:”

Հաննա ԱՆբարն ասում է, որ քանի որ ծայրահեղականությունը կարող է ինքնաբուխ զարգանալ, չափավոր հայացքների տեր խաղաքացիները մտավախություն ունեին, որ Լիբանանում կրկին քաղաքացիական պատերազմ կարող էր սկսել, եթե Դոհայի բանակցությունները ձախողվեին: Սակայն նա չի կիսում այն Արևմտյան վերլուծաբանների կարծիքը, որոնց համաձայն Լիբանանը կարող էր դառնալ Իրանի “արբանյակային” պետություն: “Լիբանանը կան 18 կրոնական խմբեր: Այստեղ ապրում են սուննիներ, քրիստոնյաներ և դրուզներ: Անկախ նրանից` որքան է Լիբանանում Իրանի ազդեցությունը ցանկալի շիաների համար, նման զարգացումն անհնարին է ամբողջ պետության համար:”

Մյուս կողմից, Հաննա Անբարն ասում է, որ ներկա դրությամբ Հեզբուլլահը միակ հզոր ուժն է Լիբանանում: Այդ կարծիքի է նաև Ալ Արաբիա հեռուստատեսության թղթակից Նադյա Բիլբասին, ով անցյալ շաբաթվա զարգացումները է որակում է որպես հեղաշրջում Հեզբուլլահի կողմից: “Հեզբուլլահի վերջնական նպատակը քաղաքական իշխանություն և ընտրական ձայներով արտահայտված առավել մեծ ազդեցություն ունենալն է Լիբանանում: Մտավախություն կա, որ նրանք անմիջապես ցանկանում են իրականացնել արժանահիշատակ վարչապետ Ռաֆիկ Ալ Հարիրիի սպանության հետաքննությունը:”

Լիբանանի ժողովրդականություն վայելող սուննի վարչապետի սպանության մեջ ներգրավված է Սիրիայի կառավարությունը: Լիբանանի կառավարությունը և արևմտյան դաշնակիցները պահանջում են ՄԱԿ-ի հովանու ներքո անկախ փորձաքննություն, ինչին մեծապես դեմ է շիա ընդդիմությունը:

Վաշինգտոնում Սիրիայի դեսպանատան մամուլի գծով պատասխանատու Ահմեդ Սալթինին ասում է, որ արաբական և միջազգային լրատվամիջոցների նման սիրիական լրատվամիջոցները և սիրիացիները մեծ ուշադրությամբ էին հետոևւմ Լիբանանում զարգացող իրադարձություններին և Դոհայի բանակցություններին: “Մասնավորապես Սիրիայի համար այս զարգացումները մեծ նշանակություն ունեն Լիբանանի հետ աշխարհագրական, սոցիալական և պատմական կապերի առումով: Ցավոք, անցյալը ցույց է տվել, որ Լիբանանում կայունության բացակայությունն անմիջական ազդեցություն է ունենում Սիրիայի վրա: Այդ իսկ պատճառով, Լիբանանի կայունությունը և միասնականությունը մեծապես բխում է Սիրիայի շահերից:”

Լիբանանում Սիրիայի շահերը նաև Արևմուտքում քննարկումների առարկա են դարձել: Եվ քանի որ, ԱՄՆ-ը Հեզբուլլահը դասակարգում է որպես ահաբեկչական կազմակերպություն, վերջինիս իշխանության գալը մտավախությունների առիթ է Արևմուտքի համար` հաշվի առնելով Հեզբուլլահի դաշնակցությունը Սիրիայի և Իրանի հետ: Այնուհանդերձ, Նադյա Բիլբասին ասում է, որ Հեզբուլլահը արաբական աշխարհում շատերին հիասթափեցրեց`զենք բարձրացնելով Լիբանանի քաղաքացիների վրա: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ Լիբանանում քաղաքական իրավիճակը խրթին է և պարզ բացատրությունների ենթակա չէ: “Այնպես չէ, որ Իրանի կողմից աջակցություն ստացող արմատական ուժը պայքարում է ԱՄՆ-ի սատարած չափավոր ուժի դեմ: Մարդիկ բազմաթիվ պատճառներ ունեն Հեզբուլլահի իշխանության գալուն դեմ լինելու համար: Նրանց համար դա գոյատևման խնդիր է: Մյուս կողմից, շիաները միշտ էլ խտրականության են ենթարկվել սուննիների և քրիստոնյաների կողմից: Սակայն եթե մարդահամար անցկացվի, ամենայն հավանականությամբ նրանք մեծամասնություն կկազմեն: Ամեն դեպքում, Լիբանանի կազմվածքը հաշվի առնելով այս խմբերն ամեն ինչ կանեն, որպեսզի խոչընդոտեն Հեզբուլլահի իշխանության գալը:”

Լիբանանն այժմ նորից կարող է բնականոն կյանքով ապրել: Նույնիսկ եթե դաշնագրի որոշ մանրամասների շուրջ միաձայն համաձայնություն չկա, որոշակի հանգստություն պետք է լինի, որ ճգնաժամն այլևս անցյալում է:

XS
SM
MD
LG