Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում հազարավոր աշակերտներ մասնակցում են պոեզիայի մրցույթում


Վերջին շրջանում ԱՄՆ-ում պոեզիայի և ասմունքի հանդեպ հետաքրքրության աճ է նկատվում: Վերջին յոթ տարիներին հազարավոր աշակերտներ պոեզիա են ուսումնասիրում և սերտում “Պոեզիա և ասմունք” ծրագրի շրջանակներում: Յուրաքանչյուր նահանգում հաղթող ճանաչված ասմունքողը մասնակցում է համապետական մրցույթում, որը վերջերս տեղի ունեցավ մայրաքաղաք Վաշինգտոնում:

Հարավային Դակոտա նահանգից “Պոեզիա և ասմունք” մրցույթի հաղթող բնիկ ամերիկացի Ուիյական 2009թ համապետական մրցույթի մասնակիցներից է: Նրա ազգանունը թարգմանաբար նշանակում է Կայծակ Ձի: Նրա հայրը հնդկացի առաջնորդ է և 19-րդ դարի սկզբին իր ցեղի հողերի համար մեծ պայքար վարած հայտնի առաջնորդ Նստած ցուլի ազգականը: Ուիյական ասում է, որ ասմունքելով նա իր ուրույն ձևով պահպանում է հնդկացիների բանահյուսության ավանդույթը:

Պոեզիայի հիմնադրամի ղեկավար Ջոն Բարի կարծիքով` պոեզիայի հանդեպ հետաքրքրություն այլևս չկա, քանի որ վերջին 25 տարիներին գրված պոեզիան դժվար է ըմբռնել: “Շատ լավ բանաստեղծություններ են գրվել, բայց դրանք թերթերում չեն տպագրվում: Մենք փորձում ենք լավ պոեզիան հանրամատչելի դարձնել”, կարծում է նա:

Ասմունքի վերածնունդը պայմանավորված է երկու ժամանակակից միտումներով. առաջինը` 80-ականներին սկսված երաժշտական ակումբներում պոետ-ասմունքողների քննադատության երեկոները, երկրորդը` հիփ-հոփ երաժշտությունը:

“Պոեզիա և ասմունք” մրցույցի մասնակիցները ասմունքում են ոչ թե սեփական ստեղծագործությունները, այլև` հատուկ ցուցակից ընտրված գործեր:

Իլինոյս նահանգից Քարիմ Սայեղը համապետական մրցույթում երրորդ տեղն է զբաղեցրել: Լինելով եգիպտացի ծնողների զավակ` նա կարծում է, որ կրում է եգիպտական պոեզիայի ազդեցությունը:

Քարիմն ասում է, որ արտասանելիս քողարկված շարժումներ է անում, քանի որ չափազանց զգացմունքայնությունը մրցույթում վատ է գնահատվում:

Վիրջինիայից Ուիլ Ֆարլին մրցույթում արտասանել է իր ամենասիրած պոետներից մեկի` քսաներորդ դարի սևամորթ պոետ Լենգսթոն Հյուզի ստեղծագործություններից: Իր յուրահատուկ մեկնաբանության շնորհիվ Ուիլն առաջին տեղն է զբաղեցրել մրցույթում:

“Նախքան “Պոեզիա և ասմունք” մրցույթը պոեզիան ինձ համար մեծ նշանակություն չուներ, բայց այժմ ամեն ինչ փոխվել է: Պոեզիան կենդանի շունչ է, որը ես զգում եմ, և որի միջոցով արտահայտվում եմ”, նշել է Ուիլը:

Բացի մրցանակից նա նաև 20 հազարանոց կրթաթոշակ է ստացել, ինչը նրան կօգնի կյանքի կոչել իր նկրտումները: Լենգսթոն Հյուզի խոսքերով. “Կառչիր երազանքներից, կյանքն առանց երազանքների թևը կոտրած թռչնի է նման. այն այլևս չի կարող թռչել”:

XS
SM
MD
LG