Մատչելի հղումներ

Նախագահական պատգամի հանձնումը


Նախագահական պատգամի հանձնումը
Նախագահական պատգամի հանձնումը
<!-- IMAGE -->

Մեկ նախագահական վարչակարգից մյուսին անցումը խաղաղ և սահմանված կարգով ամերիկյան ժողովրդավարությանը բնորոշ առանձնահատկություններից է: Նոյեմբերի 4-ի նախագահական ընտրություններից հետո կրկին մեկնարկել է այդ գործընթացը: Երկրի պատմության մեջ այս կարևորագույն ժամանակ ընթացող 2008թ. նախըտրական արշավը երկարատև էր և բաժանարար հանգանքներով լի: Սակայն ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին ագնամ չէր, որ նման ընտրարշավից հետո, երբ բոլոր քվեները հաշվարկվում են, ամերիկացիները միավորվում են և որպես մեկ` միասնական ազգ հաղթահարում են իրենց առջև ծառացած բոլոր մարտահրավերները:

Նորընտիր նախագահ Բարաք Օբամայի պաշտոնամուտին մոտ ինը շաբաթ է մնացել. նա պաշտոնավարումը կսկսի 2009թ. հունվարի 20-ին: Անցման փուլում, այդուհանդերձ, նա պետք է ընտրի Սպիտակ տան ավագ աշխատակազմի ներկայացուցիչներին, կառավարության 14 անդամներին, ինչպես նաև անհրաժեշտ ենթագերատեսչական մարմինների և գործակալությունների ներկայացուցիչների, որպեսզի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից պատրաստ լինի կառավարելու:

Նույնիսկ մինչև ընտրությունների օրը և առանց իմանալու` ով է լինելու իր իավահաջորդը` նախագահ Ջորջ Բուշն արդեն իսկ իր կառավարության անդամներին և աշխատակազմին ուղղված հրամաններ էր արձակել` հայցելով նրանց պատրաստակամությունը իշխանության փոխանցման գործընթացը հնարավորինս անխոչընդոտ և արդյունավետ դարձնել: Այժմ, երբ արդեն հայտնի են ընտրությունների արդյունքները, Սպիտակ տան ենթակայության տակ գտնվող մարմինները զեկույցներ են պատրաստում նորընտիր նախագահի թիմի համար` նրանց տեղեկացնելու կարևորագույն ընթացիկ խնդիրների, ինչպես նաև խնդրո առարկա գործակալությունների և գրասենյակների աշխատանքի մանրամասների վերաբերյալ: Եթե նախագահ Բուշի նշանակած պաշտոնավարները հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից մինչև երդմնակալության օրը, պետական ծառայողները պետք է պատրաստ լինեն ստանձնելու լրացուցիչ պատասխանատվություններ մինչև նոր ղեկավարների պաշտոնավարման սկսելը: Պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ամեն ջանք կգործադրի արտաքին քաղաքականության բնագավառում անցման գործընթացը հնարավորինս անխոչընդոտ դարձնել:

Ոմանց կարծիքով ընտրություններից մինչև պաշտոնամուտ ընկած երկամսյա ժամանակահատվածը խնդրահարույց է` հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ի և ընդհանրապես ամբողջ աշխարհի առջև ծառացած համընդհանուր տնտեսական ճգնաժամի խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությունը: Այդուհանդերձ, նախագահության բարեհաջող մեկնարկի և նշված խնդիրների լուծման համար նախապատրաստական մեծ աշխատանք է անհրաժեշտ, որի նպատակով էլ նախագահական իշխանության փոխանցման ամերիկյան համակարգը համապատասխան ժամանակ և հնարավորություն է ընձեռում:

XS
SM
MD
LG