Մատչելի հղումներ

Օբաման վճռորոշ է ԱՄՆ-ում զբաղվածությունը վերականգնելու հարցում


Ռադիոյի և ինտերնետի շաբաթական իր ուղերձում ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ տնտեսությունը վերականգնելը և աշխատատեղեր ստեղծելն իր համար օրակարգային է:

Նախագահ Օբաման նշել է, որ Աշխատանքային տեսչությունը արձանագրել է աշխատաշուկայի դրական միտումներ և գործազրկության 10-10.2 տոկոս մակարդակ: Նոյեմբեր ամսվա գործազուրկների թիվը նվազել է մինչև 11,000` տարվա սկզբի 700 հազարի համեմատ:

Այնուամենայնիվ, նախագահը պնդել է, որ "դրական միտումը բավարար չէ" այն ամերիկացիների համար, ովքեր դեռ գործազուրկ են: Նա ասաց, որ "միտումները չեն կերակրում մարդկանց կամ վճարում կրթության դիմաց":

Որոշ ամերիկացիներ թերահավատորեն են մոտենում ներքին տնտեսությունն ուշադրության կենտրոնում պահելու նախագահ Օբամայի մտադրությանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մեծ ճգնաժամից ի վեր վատթարագույն տնտեսական անկման ընթացքում պաշտոնավարության առաջին օրերին հայտարարած առողջապահության համակարգի բարեփոխումներում որևէ առջընթաց չի գրանցվել:

XS
SM
MD
LG