Մատչելի հղումներ

Նախագահ Օբամայի ուղերձը Սուրբ ծննդին


Ծննդյան տոներին ԱՄՆ նախագահ Օբաման հատուկ ուշադրություն է դարձրել զինծառայողներին: Ռադիոյի և ինտերնետի իր շաբաթական ուղերձում նախագահը դիմել է բոլոր ամերիկացիներին Ծննդյան տոներին և ամբողջ տարվա ընթացքում աջակցել զինծառայողներին:

Նախագահի խոսքերով` չնայած տնտեսական անկման այս դժվարին ժամանակներին` տոնելու բազմաթիվ առիթներ կան:

"Սերը դեպի ընտանիքը և ընկերները, համայնքի և երկրի հետ կապը, ինպես նաև իրենց տանից հեռու գտնվող զինծառայողների խիզախությունն ու ոգին",- նշել է նախագահ Օբաման:

Նախագահի խոսքերով` նրան հիացնում է ծառայողների ինքնամոռաց ոգին և պատրաստակամությունը: Նրան հուզել է նաև պատերազմում վիրավորվածների վճռականությունը և զոհողություն կատարած մարդկանց համեստությունը, որոնց նա հանդիպել էր զինվորական հիվանդանոցում:

Նախագահի ռադիոյի և ինտերնետի շաբաթական ուղերձը հեռարձակվել է ավելի վաղ, որպեսզի համընկնի Սուրբ ծննդի օրվան: Ուղերձում նախագահը դիմել է ամերիկացիներին հիշելու զինված ուժերում ծառայող հայրենակիցներին: Առաջին անգամ Միշել Օբաման իր խոսքն հղել ուղերձի ժամանակ: Հիշելով երկրով մեկ զինկայաններ կատարած իր այցերը, նա խնդրեց աջակցել զինծառայողների ընտանիքներին:

"Ես հանդիպել եմ երեխաների, ովքեր սպասում են, երբ մայրը կամ հայրը կվերադառնան, ծնողների և հարազատների, ովքեր խնամում են վիրավորված զինվորներին, և մարդկանց, ովքեր փորձում են համակերպվել իրենց սիրելի անձի կորստի հետ", - նշել է առաջին տիկինը:

Նախքան ուղերձը` նախագահ Օբաման կատարել է տաս հեռախոսազանգ Աֆղանստանում և Իրաքում գործողություններում ներգրավված ԱՄՆ զինված ուժերի անդամներին:

XS
SM
MD
LG