Ամերիկայի Միացյալ Նահանգները և Գերմանիան հետամուտ են ֆինանսական վերահսկման համակարգերի ամրապնդման գաղափարին և համաձայնության են եկել պրոտեկցիոնիզմից խուսափելու և կայուն աճ ու համատեղ հարստություն երաշխավորող քաղաքականության խթանման անհրաժեշտության շուրջ: Բացի այդ, նրանք պատրաստակամություն են հայտնել լուծումներ գնտել էներգետիկ և կլիմայի փոփոխությունից բխող խնդիրներին:
Արտաքին քաղաքականության առումով` ԱՄՆ-ը և Գերմանիան կշարունակեն իրենց ջանքերը` ուղղված պաղեստինցիների և իսրայելցիների միջև` երկու պետություն ձևաչափով կայուն խաղաղություն հաստատելուն: Կանցլեր Մերկելը հստակ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Գերմանիան հետամուտ է Իսրայելի ապահովությանն ու անվտանգությանը: Ինչպես նախագահ Օբաման է նշել, Գերմանիան կշարունակի մնալ ԱՄՆ-ի վճռորոշ գործընկերները Իսրայելի, արաբական պետությունների և պաղեստինցիների ապահովությանն ու անվտանգությանն ուղղված գործողություններում` հաշվի առնելով, որ պաղեստինցիները պետք է հրաժարվեն բռնություններից և ճանաչեն Իսրայելի գոյություն ունենալու իրավունքը:
ԱՄՆ-ը և Գերմանիան ճանաչում են ահաբեկչության դեմ պայքարում զգոնությունը պահպանելու անհրաժեշտությունը: Ինչպես նշել է նախագահ Օբաման, բռնի ծայրահեղականության դեմ պայքարը և ահաբեկչական գործողությունների կանխարգելումը պահանջում են, որպեսզի մենք հետամուտ լինենք Աֆղանստանում և Պակիստանում համապարփակ մի ռամզավարության, որը կնախատեսի Ալ Քաիդայի և դրան կից խմբավորումների գործունեության խաթարումը և կասեցումը: Նախագահ Օբաման նշել է, որ Գերմանիան հզոր գործընկեր է եղել ՆԱՏՕ-ի` Աֆղանստանի առաքելության շրջանակներում: Նա իր հարգանքի խոսքն է հղել բոլոր ծառայողներին և այդ թվում` հանուն այդ պայքարի կյանք կորցրած ամերիկացի և գերմանացի զինվորների հիշատակին:
Երկու պետություններն էլ կիսել են Ռուսաստանի հետ առավել խորը հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը: Ռուսաստան կատարելիք իր այցելության ժամանակ նախագահ Օբաման նախատեսում է համաձայնություն ձեռք բերել միջուկային զենքերի երկուստեք նվազեցման շուրջ:
Մինչդեռ Գերմանիա կատարած իր այցի ժամանակ նախագահ Օբաման նշել էր, որ Գերմանիան ԱՄՆ-ի մոտ ընկերն է և վճռորոշ գործընկերը: Նա նշել էր, որ այդ ընկերությունն էական դեր է խաղալու ոչ թե երկու պետությունների, այլև` ամբողջ աշխարհի համար, եթե նպատակ դրվի լուծումներ գտնել աշխարհի առջև ծառացած լրջագույն խնդիրներին: