ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իրանական Ամանորին` Նովրուզին, իր ուղերձն է հղել Իրանի ժողովրդին:
Ինտերնետային իր ուղերձում նախագահը վերահաստատել է Իրանին արված երկխոսության առաջարկը, սակայն նաև նշել, որ Իրանի առաջնորդները գերադասում են մեկուսացումը:
Նախագահը նշելէ, որԱՄՆ-ը համագործակցում է միջազգային հանրության հետ, որպեսզի ստիպեն Թեհրանին պատասխանատվություն կրել միջուկային իր ծրագրի էությունը և նպատակները բացահայտելու շուրջ միջազգային պարտավորությունը չկատարելու համար:
ԱՄՆ-ը և արևմտյան տերություններն Իրանին մեղադրում են միջուկային զենք ստեղծելու մեջ, սակայն Իրանը պնդում է, որ ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում և ուղղված է էներգիայի արտադրմանը:
Նախագահ Օբաման ասել է, որ, չնայած շարունակվող բանավեճերին, ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի ժողովրդի համար հուսադրող ապագա ստեղծելու իր ջանքերին` ավելացնելով կրթական փոխանակաման ծրագրերը և նպաստելով առանց գրաքննության ինտերնետ ունենալուն:
Սա Օբամայի երկրորդ ուղերձն էր Իրանի ժողովրդին: Իրառաջին ուղերձը նա հղել էր անցյալ տարի նույն օրը, երբ հաստատել էր Իրանի հետ տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով հարթելու մտադրությունը: Այն ժամանակ նա ասել էր, որ առաջընթացի հնարավոր է հասնել ոչ թե սպառնալիքների, այլ փոխադարձ հարգանքի շնորհիվ: