Մատչելի հղումներ

Միջուկային էներգիայի մշակման կարևորագույն գործոններից է անվտանգության երաշխավորումը


Աշխարհում միջուկային էներգիայի արդյունաբերության առաջնային խնդիրներից է անվտանգության երաշխավորումը: Սակայն, չնայած անվտանգության երաշխավորմանն ուղղված բազմաթիվ ջանքերին, պատահարներն անխուսափելի են:

Պրիպյատ, Ուկրաինա: Քաղաք ուրվական: Երբեմնի 50,000-ոց այս քաղաքն ամբողջովին ամայացել է ատոմակայանի ամենաողբերգական պատահարի` Չերնոբիլի արդյունքում:

1986թ. ապրիլին 26-ին Չերնոբիլում փորձարկում էին ռեակտորներից մեկի սառեցման համակարգը, երբ ռեակտորի գերտաքացումից և գոլորշու ճնշումից առաջացած պայթյունի արդյունքում պոկվեց ատոմակայանի տանիքը, և ճառագայթումը տարածվեց Չերնոբիլի հարակից տարածքներ և այնուհետև, քամու միջոցով, դեպի Ուկրաինա, Բելարուս, Ռուսաստան, սկանդինավյան և եվրոպական երկրներ:

Պայթյունից մեկ ու կես օր հետո Պրիպյատի ամբողջ բնակչությունը ժամանակավորապես էվակուացվեց, սակայն նրանց վերադաձն այդպես էլ տեղի չունեցավ:

Չնայած լայնատարած ճառայագայթմանը` Խորհրդային իշխանությունները չէին հրապարակում պատահարի իրական պատկերը:

Սակայն այլ երկրների ճառագայթման որոշման սարքերն ստիպեցին Խորհրդային Միության խոստովանել Չերնոբիլի պատահարի մասին:

Խորհրդային իշխանությունների հաշվարկներով` Չերնոբիլի ատոմակայանի պայթյունի արդյունքում առնվազն 31 զոհ է եղել, մինչդեռ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով` պատահարից հետո մաքրման աշխատանքներին մասնակցողների շրջանում զոհերի թիվը կարող է հասնել 2200-ի, իսկ ճառագայթման հետևանքներից կարող են մահանալ շուրջ 4000 մարդիկ:

Չերնոբիլի ատոմակայանի ռեակտորները պարփակված չէին հաստ բետոնե շերտով, ինչպես դա արվում է արևմտյան երկրներում:

Ինչպես նշում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից անվտանգության գծով տնօրեն Ֆիլիպ Ջեյմեթը, այդ հանգամանքը չափազանց կարևոր է: Ըստ նրա` պատահարների ժամանակ անհրաժեշտ է մարդկանց և շրջակա միջավայրը պաշտպանել ճառագայթումից, իսկ բետոնե սարքերը մեծ դեր կարող են խաղալ:

Չերնոբիլից յոթ տարի առաջ ռեակտորի տաքացման դեպք է եղել ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, սակայն բետոնե սարքը թույլ չի տվել, որպեսզի ռադիոակտիվ գազերը դուրս թափանցեն, և ատոմակայանը մինչ օրս էլ շարունակում է էլեկտրաէներգիա արտադրել:

Այս պատահարից հետո ԱՄՆ-ում զգալիորեն խստացվել են ատոմային էներգիային առնչվող անվտանգության և ապահովության չափանիշները:

XS
SM
MD
LG