Մատչելի հղումներ

Վրաստանի հակամարտության արդյունքում տեղահանվել է մոտ 200,000 մարդ


Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գործակալության տվյալների համաձայն` Վրաստանի և ինքնահռչակ Հարավային Օսիայի տարածքում պատերազմական գործողությունների արդյունքում տեղահանված մարդկանց թիվը շատ ավելի է, քան սպասվում էր: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱՓԳՀԳ)հաշվարկներով նրանց թիվը մոտ 192,000 է կազմել: Նրանց մեծ մասը Վրաստանի հիմնական տարածքից են: Նրանց թվում են նաև Հարավային Օսիայի և Ռուսաստանի մաս կազմող Հյուսիսային Օսիայի սահմաններում տեղահանված 65,000 անձինք:

ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալությունը տեղեկացրել է, որ Վրաստանի տարածքում 127,000 տեղահանված աձնանց մոտ կեսը վերձադրաձել են իրենց բնակավայրերը, և որ մինչև այս տարվա վերջ հազարավոր այլ մարդկանց վերադարձ է ակնկալվում:

Ըստ հաշվարկների` մնացած 54,000 տեղահանված անձանցից մոտ կեսի համար անհրաժեշտ կլինի այլըտրանքային բնակավայր գտնել ձմեռվա ամիսներին: Ակնկալվում է, որ վերջիններս կկարողանան իրենց տները վերադառնալ հաջորդ տարի, երբ դրանք վերականգնված կլինեն:

Սակայն, ՄԱՓԳՀԳ-ի խոսնակ Ռոն Ռեդմոնդի խոսքերով, իրավիճակն այդքան էլ լավատեսական չէ մնացած 31,000 ներքին տեղահանված անձանց համար, ովքեր մոտ ապագայում տուն վերադառնալու հնարավորություն հավանաբար չեն ունենա: "Նրանցից 22,000-ը Հարավային Օսիայից են, 8,000-ը` այսպես կոչված անհասանելի անվտանգության գոտուց, և 1,000-ը` Աբխազիայից: Հաշվի առնելով Վրաստանում այլ հակամարտությունների արդյունքում արդեն իսկ 223,000 ներքին տեղահանված անձանց ներկայությունը` այս տեղահանումների արդյունքում նրանց թիվը կկազմի 254,000":

ՄԱՓԳՀԳ-ի տվյալների համաձայն` Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտության արդյունքում Հարավային Օսիան լքել են 30,000 փախստականներ: Միևնույն ժամանակ, Հյուսիսային Օսիայից մոտ 35,000 տեղահանված անձինք վերադարձել են, սակայն դեռևս բնակավայրով չեն ապահովվել:

Ռեդմոնդը նշել է, որ ՄԱՓԳՀԳ-ին դեռևս չեն թույլ տալիս մտնել անվտանգության գոտի` Վրաստանի և Հարավային Օսիայի միջև ձգվող տարածքը: Հազարավոր մարդիկ, այդ թվում` պատերազմի ժամանակ իրենց բնակավայրերը չլքած տարեցները, ստիպված են եղել փախուստի դիմել` խուսափելու կողոպուտով զբաղվող զինված ուժերի կողմից հարձակումներից:

Տեղեկությունների համաձայն` նրանց տները վառել են, կողոպտել, իսկ անասուններին` սպանել: Ռեդմոնդը տեղեկացրել է, որ այժմ նրանք պատսպարվում են Վրաստանի Գորի քաղաքի ճամբարում: "ՄԱՓԳՀԳ-ը համագործակցում է իշխանությունների հետ` կանխելու տեղահանված անձանց չնախատեսված տեղաշարժը մայրաքաղաք Թբիլիսիից դեպի Գորիի գերբնակեցված ճամբարը, որտեղ արդեն իսկ մոտ երկու հազար երկու հարյուր մարդ կա: Վերջին շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր օր առանց նախազգուշացման Գորիի ճամբար են ժամանել տեղահանված մարդկանցով լի մի քանի ավտոբուսներ: Նրանք պնդում էին, որ կնխանտրեն այդ ճամբարում լինել, քան տեղափոխվեն Թբիլիսիի սահմաններում," նշել է նա:

Ռեդմոնդն ասել է, որ Վրաստանի մայրաքաղաքի իշխանությունները ներկայում դատարկում են դպրոցները և տեղահանված անձանց ուղարկում այլ վայրեր, որպեսզի մյուս շաբաթվանից վերսկսվի ուսումնական տարին: Սակայն, ոմանք չեն ցանկանում տեղափոխվել և Գորի են մեկնում:

XS
SM
MD
LG