Ամերիկացի մահմեդականները տարբեր մեթոդներով փորձում են իրազեկել ամերիկացիներին Իսլամի վերաբերյալ: Ոմանք Ղուրանի անգլերեն օրինակներ են տարածում, մեկ ուրիշները հիշեցնում հանրությանը, որ 17-րդ դարից սկսած մահեդականները եղել են Ամերիկայի անբաժան մասը:
Ամերիկյան հասարակությունում մահմեդականության վերաբերյալ ծայրահեղ ընկալումը տարածվեց հիմնականում 2001 թվականի ահաբեկչությունից հետո: Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը սկսել է "Ծանոթանանք Ղուրանին"քարոզարշավը, որի նպատակը ամերիկացիներին իսլամի վերաբերյալ իրազեկելն է: Դրան հասնելու համար նրանք Ղուրանի 100,000 անվճար օրինակ են տրամադրում երկրի ընտրված պաշտոնյաներին և ազդեցիկ կարծիք ունեցողներին:
"Անհրաժեշտ է մշտապես ձգտել լսել միմյանց, սովորել միմյանցից, հարգել միմյանց և ընդհանրության ձգտել: Ինչպես ասվում է Սուրբ Ղուրանում. "Վախեցիր Աստծուց և միշտ ճշմարտությունն ասա": Այսօր կփորձեմ այդպես անել",- Կահիրեում մահմեդական աշխարհին իր ուղերձում նշել է նախագահ Օբաման: ԱՄՆ-ի նախագահի` Ղուրանից մեջբերումները հնարավորություն էր մահմեդական ամերիկացիների համար արժեվորելու Սուրբ գիրքը նաև ԱՄՆ-ում, որտեղ դրա քարոզներին ծանոթ չեն կամ սխալ են ընկալում:
"Նա անընդհատ վկայակոչում էր Ղուրանի համընդհանուր արժեքները, որոնք վերաբերում էին մարդկային կյանքի անձեռնմխելիությանը, ռասսայական տարբերությանը և հավասարությանը, ճշմարտությունն ասելու կարևորությանը" , - ասում է Խորհրդի նախագահ Նիհադ Ավադը:
Խմբի նպատակներից մեկն է կապ հաստատել հանրային կարծիքի ձևավորման և քաղաքականության որոշման գործում ազդեցիկ տեղային ընտրված և նշանակված պաշտոնյաների, մամուլի և այլ առաջնորդների հետ: Այդպես նրանք Իսլամը կհասկանան ոչ թե մամուլում տեղ գտած աղմկահարույց պատմություններով, այլ Ղուրանի միջոցով:
"Մարդիկ պետք է իրենք հասկանան, որ Ղուրանի արժեքները, դրա ուղեցույցներն բարձր են դասում կյանքը, նպաստում հավատքների միջև հարաբերություններին, խաղաղությանը, տքնաջան աշխատանքին և Աստծո նկատմամբ հավատին":
"Ծանոթանանք Ղուրանին" նախաձեռնությունը շարունակական է, ուստի կազմակերպիչները ամերիկացի մահմեդականներին դիմել են Ղուրանը արաբերեն ու անգլերեն տեքստերով և անգլերեն մեկնաբանություններով տարածմանը աջակցելու խնդրանքով
Հետազոտող ամերիկացի մահմեդական Ամիր Նաշիդը Ամերիկայում մահմեդականների մոռացված արմատների վերաբերյալ իրազեկելու այլ եղանակ է ընտրել: Նա իր ցուցահանդեսով շրջում է երկրով մեկ` ուսուցանելով Ամերիկայում մահմեդականների պատմությունը` սկսած 1700-ականներից :
"Նրանք պետք է իմանան, որ մենք մասնակցել ենք Ամերիկայի պատմությանը, և դա փաստագրված է նրանց գրադարաններում, հասարակական միություններում և գերեզմանոցներում":
Աֆրո-ամերիկյան պատմությանը ամերիկյան հասարակությունը ծանոթացավ "Արմատներ" բազմասերիանոց ֆիլմով: Այդ փորձին է հետևում "Մոռացված արմատներ" ցուցահանդեսի կազմակերպիչը:
"Ցուցահադնեսը ուսուցողական տեղեկատվություն է, ասում է այցելուներից մեկը: Ես գաղափար չունեի տարիներ ի վեր Ամերիկայի պատմության մեջ մահմեդականների դերի մասին":
Այս ամսվա վերջում սկսվող Ռամադանի սուրբ ամիսը մահմեդական ամերիկացիների համար նոր հնարավորություն է Իսլամի վերաբերյալ իրենց ոչ մահմեդական քաղաքացիներին իրազեկելու համար: