Մատչելի հղումներ

Մումբայիի ահաբեկչական գործողությունների արդյունքում սրվել են Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները


Հնդկաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական մեղադրանքների շարք է սկսվել Մումբայիում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մեջ Պակիստանի ենթադրյալ ներգրավման առնչությամբ: Ատոմային զենք ունեցող այս երկու պետությունների միջև հարաբերությունների սրացմանը համատեղ Հնդկաստանի հատուկ ուժերը փորձում են վերջին հարվածները հասցնել դեռևս ահաբեկիչների հսկողության տակ գտնվող երեք վայրերում: Անհայտ ահաբեկիչների կողմից կոորդինացված մի շարք հարձակումների արդյունքում առնվազն 140 անձ զոհվել և 300-ից ավելին վիրավորվել են:

Հնդկաստանի ավագ դիվանագետի և որոշ քաղաքական գործիչների մեղադրանքն առ այն, որ Մումբայիում այս շաբաթ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մեջ Պակիստանը դեր է խաղացել, անմիջապես լարված հարաբերություններ ստեղծեց Դելիի և Իսլամաբադի միջև: Հնդկաստանի արտգործնախարար Փրանաբ Մուխերջին արտահայտել է շատերի կարծիքն առ այն, որ Պակիստանը կապեր ունի Հնդկաստանի առևտրային մայրաքաղաքում սպանդ իրականացրած ահաբեկիչների հետ:

Նախարարն ասել է, որ նախնական ապացույցներից երևում է, որ ահաբեկիչների պակիստանական կապեր ունեն: Մուխերջին նաև կոչ է արել Պակիստանին ոչնչացնել երկրում գործող այն ենթակառույցները, որոնք սատարում են ահաբեկիչներին:

Հնդկաստանից այլ քաղաքական գործիչներ և զինվորական պաշտոնյաներ նույնպես պնդում են, որ Մումբայիի վրա հարձակվողները Պակիստանից են եկել ծովով:

Պակիստանն արագ արձագանքել է` դատապարտելով նման մեղադրանքները: Հնդկաստանի Ռաջաստան նահանգում լրագրողների հետ խոսելիս Պակիստանի արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշին մեղադրել է Հնդկաստանին խնդրին քաղաքական աստառ հաղորդելու համար և նշել է, որ թշնամին մեկն է, և որ Հնդկաստանը և Պակիստանը միահամուռ ուժերով պայքարեն թշնամու դեմ:

Պակիստանցի պաշտոնյաները տեղեկացնում են, որ վարչապետ Յուսուֆ Ռազա Ջիլանին զանգահարել է Հնդկաստանի վարչապետին` ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում իր լիարժեք աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամությունը հայտնելու նպատակով:

Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Ջիլանին Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինխին հայտնել է, որ Պակիստանը մեծապես դատապարտում է Մումբայիում տեղի ունեցած հարձակումները:

Հնդկաստանի լրատվամիջոցները տեղեկացրել են, որ վարչապետ Սինխը Պակիստանի վարչապետին խնդրել է Դելի ուղարկել Պակիստանի հետախուզական ծառայության ղեկավարին`հարձակումների համար պատասխանատուների վերաբերյալ տվյալներ կիսելու նպատակով:

Հինգշաբթի օրը վարչապետ Սինխն ազգին ուղղված իր ելույթում հայտարարել է, որ գործողությունները պլանավորվել են երկրից դուրս, և Հնդկաստանի հարևան պետություններին զգուշացրել է նպաստավոր պայմաններ չստեղծել ահաբեկիչների համար:

1947թ. Բրիտանիայից անկախություն ձեռք բերելուց հետո Հնդկաստանի և Պակիստանի միջև երեք պատերազմ է տեղի ունեցել:

XS
SM
MD
LG