Մատչելի հղումներ

Փորձագետները վկայում են, որ Մումբայիում ահաբեկիչները առաջադեմ տեխնոլոգիաներ են կիրառել


Հնդկաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ հաստատվել է Մումբայիի ահաբեկչական գործողություններում սպանված ինը ահաբեկիչների ինքնությունը և նույնիսկ նրանց բնակավայրերը Պակիստանում: Միևնույն ժամանակ փորձագետներն ուսումնասիրում են այդ հարձակումները` համապատասխան դասեր քաղելու նպատակով, քանի որ հնարավոր է, որ նման մարտավարություն կիրառվի նաև ապագա ահաբեկչական հարձակումների ժամանակ:

Մումբայիի վրա հարձակված ահաբեկիչների փոքր խմբի անդամները կրում էին ոչ միայն հրացաններ և ռումբեր, այլև` բջջային հեռախոսներ, համընդհանուր տեղակայման սարքեր և այլ բարձր տեխնոլոգիաներ ենթադրող սարքեր: Նման մակարդակի պատրաստվածությունը մտահոգում է փորձագետներին, որոնց կարծիքով Մումբայիի հարձակումները կարող են վտանգավոր տենդենցի հիմք հանդիսանալ:

Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ներքին անվտանգության գծով փորձագետ Դեյվիդ Հեյմանը կարծում է, որ "Ափով ժամանելը, համընդհանուր տեղակայման համակարգի, Google-ի և բջջային կապի կիրառումը շատ ավելի խրթին պատրաստվածություն են ենթադրում, քան սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, որի ժամանակ արդյունավետ կիրառվել էր թռիչքային վերահսկման ծրագիրը”:

Փորձագետներն ասում են, որ միջազգային հանրությունը պետք է իրազեկ լինի, որ եթե ահաբեկիչներն սկսել են առավել խրթին տեխնոլոգիաներ կիրառել, կգա օրը, երբ նրանք կսկսեն կիրառել ռադիոակտիվ նյութեր և կենսաբանական զենքեր:

Միջուկային զենքի չտարածման գծով փորձագետ Լեոնարդ Սպեկտորի կարծիքով, Մումբայիի հարձակումներում ահաբեկիչների ցուցաբերած անողոքությունը մտահոգություն է առաջացնում Իրանի միջուկային ծրագրերի առնչությամբ, քանի որ վտանգ կա, որ եթե միջուկային զենք ստեղծի, այն կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում: "Հնարավոր է այնպիսի իրավիճակ, որ գոյություն ունենա միջուկային զենք, սակայն անհայտ լինի, թե ում հսկողության տակ է այն, ով է պատասխանատու արտադրության տարբեր կողմերի համար, զենքի կարգավիճակ ունեցող միջուկային նյութի պահպանման համար և այլն: Այս ամենն անհայտ կլինի արտաքին աշխարհի համար և նույնիսկ ոչ այդքան հստակ ներքին մակարդակում”, ասել է Լեոնարդ Սպեկտորը:

Փորձագետների կարծիքով, լավ պատրաստված լինելը խնդրի լուծման մի մասն է: Նրանք ասում են, որ չնայած Հնդկաստանը միջուկային և կենսաբանական հարձակումներից պաշտպանվելու գրված լուրջ ծրագրեր ունի, Մումբայիի հարձակումը հանկարծակիի բերեց Հնդկաստանի անվտանգության ուժերին: Դեյվիդ Հեյմանի խոսքորով. "Մակերեսային բազմաթիվ լավ քայլեր են արվում, սակայն մենք ականատես եղաքն, թե որքան անպատրաստ են նրանք դիմակայելու նմանատիպ հարձակումների: ԱՄՆ-ի ափամերձ տարածքի չափ տարածքի պաշտպանության համար նրանք հարյուրից քիչ նավ ունեն”:

Սակայն Մումբայիի հարձակումների ամենամեծ և ամենաակհայտ դասն ուղղված է աշխարհի անվտանգության գործակալություններին, ասում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Հարավային Ասիայի գծով խորհրդական Սեթ Բեյլին. "Երկրի ամենամեծ քաղքում`ֆինանսական մայրաքաղաք Մումբաիյում մշտական հատուկ նշանակության զորք չունենալը, կարծում եմ, բոլորն էլ հետին հայացքով որպես սխալ կգնահատեն: Եվ համոված եմ, որ այդ սխալն այլևս չի կրկնվի":Փորձագետներն ասում են, որ Մումբայիի հարձակումներից հետևությունն այն է, որ նույնիսկ եթե հնարավոր չէ ահաբեկչությունը հիմնովին վերացնել, լավ պատրաստվածությունը հնարավոր է դարձնում ահաբեկչության հասցրած վնասի սահմանափակել և նրանք հետապնդած նպատակները այդպես ձախողել:

XS
SM
MD
LG